ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալեն Սիմոնյանը «տուրիստական շրջագայության» է էլի մեկնել բյուջեի հաշվին, ինչո՞ւ․ պատգամավոր
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը ԱԺ այսօրվա նիստի ընթացքում հետաքրքրվեց՝ ի՞նչ նպատակ ունի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ 11 հոգանոց պատվիրակության մեկնումը Բալի, որքա՞ն է դա արժենալու և ի՞նչ է դա տալու Հայաստանին:
Ռուբեն Ռուբինյանն էլ արձագանքեց, որ Ալեն Սիմոնյանը չի մեկնել Ինդոնեզիա՝ շրջագայության, այլ մեկնել է որպես միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար:
Արեգնազ Մանուկյանն էլ իր հերթինն նկատեց, որ Ռուբինյանը խուսափողական պատասխան տվեց իր հարցերին.
«Այս խորհրդարանում Ալեն Սիմոնյանը միակը չէ, որը տուրիստական տոմս է շահել, ՔՊ-ի պատգամավորները ևս հերթով մեկնում են շրջագայության՝ զրո արդյունք տալով Հայաստանին, լիքը անձնական տպավորություններ ստանալով և կրկին պետական բյուջեի հաշվին»,-ասաց Մանուկյանը:
Ռուբինյանն էլ հորդորեց ԱԺ պատվիրակությունների նպատակների և ծախսերի մասին տեղեկություն ստանալ ԱԺ կայքից.
«Ձեր նշած շրջագայությունների ընթացքում, ցավոք, միայն ՔՊ-ական պատգամավորներն են բարձրաձայնում այն հարցերը, որոնք բխում են Հայաստանի և Արցախի շահերից»,-ասաց Ռուբինյանը և դիմեց Արեգնազ Մանուկյանին. «Ձեզ խորհուրդ կտամ փոխել ձեր ոճը, որովհետև արդեն հոգնեցնում է»,-ասաց Ռուբեն Ռուբինյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է Boeing 737 մարդատար ինքնաթիռը ընկնում
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որի կադրերից պարզ է դառնում, որ տեսախցիկները ֆիքսել են Չինաստանի հարավում Boeing 737 մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կյուրեղյանի ելույթից հետո նիստերի դահլիճում կռիվ սկսվեց
Ազգային ժողովը շարունակում է իր աշխատանքները: Նիստի ընթացքում պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի ելույթի ժամանակ վիճաբանու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրապարակվել են Կստովոյի նավթի պահեստում կրակի բռնկման պահի կադրերը
«Իզվեստիա»-ի տրամադրության տակ են հայտնվել Կստովոյի նավթի պահեստում բռնկման պահի կադրերը։ Նշվում է, որ այրվու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալեքսանյանին տվել են կամիկաձեի դեր, թողեք յոլա տանի․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց
Էնքան դժվար է 9 տարեկանում Քի Վեսթի մասին կարդացած մարդուն ինչ-որ փաստարկներ բերել: Այս մասին, այսօր՝ մայիսի 22-ին, ԱԺ-ո...