ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալեքսանյանին տվել են կամիկաձեի դեր, թողեք յոլա տանի․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց
Էնքան դժվար է 9 տարեկանում Քի Վեսթի մասին կարդացած մարդուն ինչ-որ փաստարկներ բերել: Այս մասին, այսօր՝ մայիսի 22-ին, ԱԺ-ում անդրադառնալով ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի ելույթին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը:
«Բայրաքթարների մասին, որ խոսում են, ինքնաթիռների մի տեսակ էլ կա, կոչվում է կամիկաձե: Հարվածում են, բայց իրենք էլ են պայթում: Հիմա դերաբաշխում է՝ իրեն տվել են կամիկաձեի դեր, թող յոլա տանի էլի: Փուչիկի նման կարան պայթեն»,-ասաց նա:
Անդրադառնալով քննարկվող նախագծին, որով քրեական պատասխանատվություն է սահմանվում երկրի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնողի, քարոզողի համար, Գեղամ Մանուկյանն ասաց.
«Իրականում այս նախագիծը մի քիչ խելագարության կանխավարկածից է, թե կարո՞ղ է պատահել արդյոք Հայաստանում, որ որեւէ մեկը մեր տարածքային ամբողջականության, մեր ինքնիշխանության դեմ հրապարակային արտահայտություն անի, ելույթ ունենա: Կա մի ձեւակերպում՝ օվերտոնի պատուհան, երբ անընդունելի գաղափարը սկսվում է քննարկվել: Երկար քննարկվելով վերջում արդեն դառնում է հանրային տրամադրություն: Մի քանի տարի առաջ կարելի էր ասել, որ նման նախագծի իմաստը չկա, բայց օվերտոնի պատուհանով այլեւս Հայաստանում ազատ քննարկման առարկա են դառնում: Երեք տարի առաջ կմտածեի՞ր, որ ԱԺ պատգամավորը կարող է իրեն թույլ տալ կասկածի տակ դնել Արցախի ինքնիշխանությունը, ամենավերջին թրքաբարո ձեւով արցախուն վիրավորել: Կարո՞ղ էինք պատկերացնել, որ այսօր վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը իր հայտարարություններով կասկածի տակ դնի ՀՀ պարտականությունը՝ ցեղասպանության միջազգային ճանաչման օգտին: Սիրելի տավուշցիներ, կարո՞ղ էինք պատկերացնել, որ գալու է մի օր, որ ԱԺ պատգամավորները փորձելու են ինչ-որ հիմնավորումներ բերել, որ Տավուշի այս կամ այն գյուղն ադրբեջանական է: Այս ամենի համար է այս օրենքը: Այս բոլոր փաստերը գալիս են ասելու, որ քանի դեռ այս քաղաքական մեծամասնությունը կա, ամեն ինչ սպասելի է»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կյուրեղյանի ելույթից հետո նիստերի դահլիճում կռիվ սկսվեց
Ազգային ժողովը շարունակում է իր աշխատանքները: Նիստի ընթացքում պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի ելույթի ժամանակ վիճաբանու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է Boeing 737 մարդատար ինքնաթիռը ընկնում
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որի կադրերից պարզ է դառնում, որ տեսախցիկները ֆիքսել են Չինաստանի հարավում Boeing 737 մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրապարակվել են Կստովոյի նավթի պահեստում կրակի բռնկման պահի կադրերը
«Իզվեստիա»-ի տրամադրության տակ են հայտնվել Կստովոյի նավթի պահեստում բռնկման պահի կադրերը։ Նշվում է, որ այրվու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես առանձնապես չէի ժպտում․ Միզոյանը՝ Չավուշօղլուի հետ հանդիպման մասին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պնդում է՝ Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ընթացքում առանձնապես չէր ժպտում։ Ա...