«Առաջնագիծը լցված է ռուս զինվորների դիակներով». Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ «Ուկրաինայի պաշտպանության առաջնագիծը լցված է ռուս զինվորների դիակներով»։ «Ուկրաինսկայա Պռավդա»-ի հաղորդմամբ՝ այս մասին Զելենսկին հայտնել է իր տեսաուղերձում:
«Հատկապես կատաղի մարտերի վայրերում մեր պաշտպանության առաջին գիծը լցված է ռուս զինվորների դիակներով։ Եվ ոչ ոք չի վերցնում այդ դիակները, այդ մարմինները։
Մենք հասկանում ենք, որ Ռուսաստանը պարզապես անսահման մարդկային ռեսուրս ունի և շատ տեխնիկա, հրթիռներ, ռումբեր... Բայց ես ուզում եմ հարցնել Ռուսաստանի քաղաքացիներին՝ ի՞նչ են արել ձեզ հետ այս տարիների ընթացքում, որ դադարել եք նկատել ձեր կորուստները»,- ասել է Զելենսկին:
Զելենսկին հավելել է՝ քանի դեռ պատերազմը շարունակվում է, զոհերը կավելանան:
Նմանատիպ հոդվածներ
«Նրանք դեռ պետք է ավելի քիչ շնչեն». Զախարովան պատասխանել է Գերմանիայի նախարարին
Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Գերմանիայի պարենի եւ գյուղատնտեսության նախարար Ջե...
Թրամփը մեղադրել է Բայդենին Ուկրաինայում արյունահեղությունը չդադարեցնելու մեջ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է իր իրավահաջորդ Ջո Բայդենին Ուկրաինայում արյունահեղությունը չդադարեցնելու մեջ...
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ուկրաինայում գերձայնային զենքի կիրառման մասին
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է գերձայնային զենքերի՝ «Կինժալ» համալիրների, ինչպես նաև Սև և Կասպից...
Ֆրանսիան կանխատեսել է Ուկրաինայում հատուկ գործողության համաշխարհային հետևանքները
Իրավիճակը Ուկրաինայում կդանդաղեցնի համաճարակից հետո թուլացած համաշխարհային տնտեսության վերականգնումը և կարող է ընդմիշտ փ...