ՌԴ-ն պատժամիջոցներ է սահմանել Բայդենի հանգուցյալ հոր դեմ. Սպիտակ տան խոսնակ
Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին, մեկնաբանելով ՌԴ-ի նոր պատժամիջոցներն ընդդեմ ԱՄՆ նախագահի, հումորով նշել է, որ իրականում դրանց թիրախում հայտնվել է գործող նախագահի հանգուցյալ հայր, փոխանցում է donpress.com-ը։
Ըստ լրատվականրի՝ խոսնակը նշել է, որ գործող նախագահն իրականում Ջո Բայդեն կրտսեր է, իսկ Ջո Բայդենը նրա հանգուցյալ հայրն է:
Նախօրեին ՌԴ ԱԳՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի խումբ ամերիկացի պաշտոնյաների, այդ թվում՝ Փսակիի, պետքարտուղար Էնթոնի Բլինկենի, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի դեմ: Մինչդեռ ՌԴ ԱԳՆ պաշտոնական փաստաթղթում ԱՄՆ նախագահի անվան մեջ բացակայում է «կրտսեր» մասնիկը:
«Նշեմ, որ նախագահ Բայդենը կրտսեր է, ուստի նրանք պատժամիջոցներ են սահմանել նրա հոր նկատմամբ: Թող հոգին լուսավորվի»,- լրագրողներին ասել է Փսակին:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը հրապարակել է այն 5 կետերը, որոնց կատարման դեպքում կկարգավորվեն Հայաստանի հետ հարաբերությունները
Բաքուն պատրաստ է բովանդակային, ինտենսիվ բանակցությունների Երևանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ, եթ...
Պաշտպանության նախարարությունից հերքում են՝ ադրբեջանցիներն առաջ չեն եկել․ նոր մանրամասներ
Պաշտպանության նախարարությունից Auroranews-ի հետ զրույցում կտրականապես հերքեցին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների առաջխա...
Արցախից Ուկրաինա զինվորականներ չեն գնացել․ Ուկրաինայի ԳՇ հայտարարությունն ապատեղեկատվություն է
Ուկրաինայի Գլխավոր շտաբի հայտարարությունն առ այն, որ Արցախից Ուկրաինա զինվորականներ են ժամանում, բացարձակ ապատեղեկատվութ...
ՊՆ-ն հաստատում է` Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև հատուկ կապ կա․ Hetq
վերջին շրջանում իրավիճակը բավականին լարված է ոչ միայն Արցախում, այլև հայ-ադրբեջանական շփման գծի հարավարևելյան հատվածում՝...