Իրականում Գյումրու որ դպրոցում է տեղի ունեցել Ռուսաստանին պաշտպանող միջոցառումը․ նոր մանրամասներ
Քիչ առաջ հայտնեցինք, որ երեկ Գյումրիում գտնվող դպրոցներից մեկի աշակերտների մասնակցությամբ ակցիա է եղել՝ ի պաշտպանություն Ռուսաստանի։ Auroranews-ի տեղեկություններով՝ խոսքը Գյումրու N 19 ռուսական դպրոցի մասին է, որը գտնվում է 8-րդ զինվորական թաղամասում և որտեղ հիմնականում սովորում են ազգությամբ ռուսները։ Հարկ է նշել, որ դպրոցում սովորում են նաև ազգությամբ հայ երեխաներ՝ դա է պատճառը, որ միջոցառման լուսանկարները մեծ աղմուկ և զայրույթ են առաջացրել հանրության շրջանում։
Թեմային անդրադարձել է նաև «Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը գրել է. «Մի քանի հոգի, շատ լավ իմանալով, որ երեկ երեխաներին բակ հանած ու Z շարած դպրոցը ՀՀ ԿԳՄՍ ենթակայության դպրոց չէ, այլ ՌԴ ենթակայության դպրոց է, որտեղ սովորում են հիմնականում ՌԴ քաղաքացիների երեխաներ, այդ թվում՝ էթնիկ հայեր, չեն դադարում մատնացույց անել Գյումրին ու գյումրեցիներին, թե բա էս ինչ խայտառակություն է, ինչու տեր չեք լինում: Ուզում եմ հարցնել՝ ինչ կհրամայեք անել, գնալ մտնել ռուսական բազայի զինավա՞ն, քանդե՞լ էդ դպրոցը, թե՞ պատանդ վերցնել դպրոցի տնօրենին, թե՞ անեծքով բավարարվել... Կրկնում եմ՝ խոսքս նրանց մասին է, որ շատ լավ գիտեն, որ այդ դպրոցը ՀՀ ենթակայության դպրոց չէ, բազայի ենթակառուցվածքներից է, ու գյումրեցիք չեն մեղավոր, որ այստեղ բազա կա ու դպրոց կա ու Պերմյակով կար ու Ռազգիլդյայև կա:
Դուռ դրեք վրեքդ: Իսկ ԿԳՄՍ-ին խորհուրդ կտամ վերջապես հանդես գալ հայտարարությամբ, բացատրել այս ամենը»:
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունից հերքում են՝ ադրբեջանցիներն առաջ չեն եկել․ նոր մանրամասներ
Պաշտպանության նախարարությունից Auroranews-ի հետ զրույցում կտրականապես հերքեցին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների առաջխա...
Արցախից Ուկրաինա զինվորականներ չեն գնացել․ Ուկրաինայի ԳՇ հայտարարությունն ապատեղեկատվություն է
Ուկրաինայի Գլխավոր շտաբի հայտարարությունն առ այն, որ Արցախից Ուկրաինա զինվորականներ են ժամանում, բացարձակ ապատեղեկատվութ...
Ադրբեջանը հրապարակել է այն 5 կետերը, որոնց կատարման դեպքում կկարգավորվեն Հայաստանի հետ հարաբերությունները
Բաքուն պատրաստ է բովանդակային, ինտենսիվ բանակցությունների Երևանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ, եթ...
ՊՆ-ն հաստատում է` Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև հատուկ կապ կա․ Hetq
վերջին շրջանում իրավիճակը բավականին լարված է ոչ միայն Արցախում, այլև հայ-ադրբեջանական շփման գծի հարավարևելյան հատվածում՝...