Ռուսաստանի առաջարկներն ուժը կորցրել են․ Ռյաբկով
Անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ին ու ԱՄՆ-ին ուղարկված առաջարկները կորցրել են ուժը, քանի որ իրավիճակն ամբողջությամբ փոխվել է, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ ռուսական Առաջին ալիքի եթերում։
«Այժմ արմատապես այլ իրավիճակ է, և հարց է դրված՝ հասնել այն նպատակադրումներին, որոնք մեր երկրի ղեկավարությունը դրել է՝ ռազմական հատուկ գործողությունից առաջ»,- հայտարարել է Ռյաբկովը։
Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանը լրջագույն ջանքեր է ներդրել, որպեսզի եվրոպական անվտանգության ճարտարապետությունը չխարխլվի, ինչը, սակայն, տեղի է ունեցել՝ ուկրաինական իշխանությունների վարած անպատասխանատու քաղաքականության արդյունքում, որը համակարգվում է Արևմուտքի կողմից՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ։
«Ինչ վերաբերում է եվրոպական անվտանգության ապագա ճարտարապետությանը, ինչպես նաև հետագայում սպառազինությունների վերահսկմանը, ապա դա կախված է նրանից, թե որքանով դրան պատրաստ կլինեն մեր ընդդիմախոսները, մեր հակառակորդները՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ»,- ասել է Ռյաբկովը՝ հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է վերսկսել երկխոսությունը, եթե դրան պատրաստ է նաև ԱՄՆ-ն։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքական կողմը խախտել է արարողակարգային պահանջները, խեղաթյուրել Արարատ Միրզոյանի անունը
Անթալիայում Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպմանը թուրքական կողմը մի քանի անգամ խախտել է արարողակարգային...
Թուրքիայում տեղի է ունենում Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարի հանդիպումը
Անթալիայում ընթացող դիվանագիտական ֆորումի շրջանակում տեղի է ունենում Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը...
Վլադիմիր Զելենսկին լքել է Ուկրաինան. Պետդումայի խոսնակը` նրա գտնվելու վայրի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լքել է երկիրը, այժմ գտնվում է Լեհաստանում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին թելեգրամյա...
«Այդ հարցը Հայաստանի իրավասության ներքո չէ»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ի բողոքին
«Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում որեւէ միջոցառման անցկացման եւ այդ միջոցառմանը միջազգային ներկայացուցիչն...