Ինչ կարևոր հայտարարություններ են արել ՌԴ և Ուկրաինայի ԱԳ նախարարները
Ինչ կարևոր հայտարարություններ են արել Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները մամլո ասուլիսի ժամանակ։ Այս մասին հայտնում է Nexta life-ը:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է՝
1. Ռուսաստանը չի հարձակվել Ուկրաինայի վրա։ Եվ այլ երկրների վրա հարձակվել ևս չի պատրաստվում։
2. Իր տնտեսական խնդիրները Ռուսաստանն ինքնուրույն կլուծի։ Եթե Եվրոպան չի ցանկանում ռուսական գազ գնել, ուրիշները կգնեն։
3.Ավիահարվածների տակ ընկած Մարիուպոլի ծննդատունը եղել է «Ազով» գումարտակի բազա։
4.0Այստեղ (Կուլեբայի հետ բանակցությունների ժամանակ) որևէ մեկը չէր պատրաստվում պայմանավորվել հրադադարի վերաբերյալ։ Դա քննարկում են Բելառուսում բանակցող խմբերը։
5.Ես չեմ հավատում և չեմ ուզում հավատալ, որ կարող է միջուկային պատերազմ սկսել։
Ուկրաինայի ԱԳ նախարարներԴմիտրի Կուլեբան էլ շեշտել է՝
1.Բանակցությունները ծանր էին։ Հրադադարի շուրջ պայմանավորվածություն հնարավոր չի եղել ձեռք բերել։ Կիևը մտադիր չէ իրագործել Ռուսաստանի պահանջները։
2.Կիևը պատրաստ է հակամարտության դիվանագիտական լուծմանը, բայց դրանք դեռ չկան։
3.Ուկրաինան չի պատրաստվում միջուկային զենք մշակել։
4.Լավրովն առաջարկել է եռակողմ խորհրդակցություններ՝ ՄԱԳԱՏԷ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը հավանություն է տվել Շոյգուի առաջարկին
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Անվտանգության խորհրդի հանդիպման ժամանակ Պուտինին առաջարկել է հակաօ...
Զելենսկին ընդունում է բանակցություններ վարելու Պուտինի առաջարկը
Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ բանակցություններ վարելու առաջարկը...
«Հայաստանը պետք է որոշում կայացնի». ինչ են հայտարարել Ադրբեջանից
Խաղաղության պայմանագրի մեր առաջարկները Հայաստանի սեղանին են: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի գրասենյակի...
ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ ռազմական գործողություն կսկսի՞. Բայդենը մանրամասնում է
ԱՄՆ-ը չի պատրաստվում Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսել Ռուսաստանի դեմ, սակայն անհրաժեշտության դեպքում կպաշտպա...