ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ ռազմական գործողություն կսկսի՞. Բայդենը մանրամասնում է
ԱՄՆ-ը չի պատրաստվում Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսել Ռուսաստանի դեմ, սակայն անհրաժեշտության դեպքում կպաշտպանի ՆԱՏՕ-ի դաշնակիցների տարածքը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ուրբաթ օրը ելույթ ունենալով Սպիտակ տանը։
«Մենք չենք պատերազմելու Ռուսաստանի դեմ Ուկրաինայում: ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի ուղիղ առճակատումը երրորդ համաշխարհային պատերազմն է, և մենք չպետք է սկսենք այն», - ասել է ամերիկացի առաջնորդը:
«Սակայն մենք կշարունակենք կանգնել ուս ուսի դաշնակիցների կողքին Եվրոպայում՝ հղելով հստակ ուղերձ. մենք կպաշտպանենք ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր թիզն ամբողջ ուժով՝ միասնական և ցուցադրելով ՆԱՏՕ-ի նոր էներգիան», - ասել է Բայդենը։
Նա խուսափել է ուղիղ պատասխանել լրագրողների այն հարցին, թե արդյոք Վաշինգտոնը տեղեկություններ ունի՞ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից քիմիական զենքի կիրառման ենթադրյալ սպառնալիքի մասին։
«Ես չեմ խոսի հետախուզական տեղեկատվության մասին, սակայն Ռուսաստանը թանկ կվճարի, եթե քիմիական զենք օգտագործի», - ասել է ԱՄՆ նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
«Հայաստանը պետք է որոշում կայացնի». ինչ են հայտարարել Ադրբեջանից
Խաղաղության պայմանագրի մեր առաջարկները Հայաստանի սեղանին են: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի գրասենյակի...
«5 կետից բաղկացած փաստաթուղթ ենք ուղարկել Հայաստանին». Բայրամով
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանին է ուղարկել հարաբերությունների կարգավորմ...
Պուտինը հավանություն է տվել Շոյգուի առաջարկին
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Անվտանգության խորհրդի հանդիպման ժամանակ Պուտինին առաջարկել է հակաօ...
«Զանգեզուրի միջանցք», ռուս-ուկրաինական պատերազմ. ինչ են 4 ժամ քննարկել Ալիևն ու Էրդողանը
Մարտի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է մեկօրյա աշխատանքային այցով Անկարայում գտնվող Ադրբեջանի նախ...