Կիևը պատրաստվում է ՌԴ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլերին․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական կողմը պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցությունների հաջորդ փուլին՝ խաղաղության հասնելու համար։
«Բելառուսի մեր պատվիրակությունը գիշերը վերադարձել է բանակցություններից, ես կլսեմ նրանց զեկույցը: Մենք կպատրաստվենք բանակցությունների հաջորդ փուլերին՝ հանուն Ուկրաինայի, հանուն խաղաղության»,- ասել է նա չորեքշաբթի օրը իր Telegram ալիքով հրապարակված տեսաուղերձում։
Ռուսաստանն Ուկրաինայում ռազմական գործողություն է սկսել փետրվարի 24-ին։
Արևմուտքի երկրները սկսել են Ռուսաստանի դեմ տարբեր բնույթի սահմանափակիչ միջոցներ կիրառել, ինչպես նաև ընդլայնել են Մինսկի դեմ պատժամիջոցները ռուսական ռազմական հատուկ գործողությանը աջակցելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին ընդունում է բանակցություններ վարելու Պուտինի առաջարկը
Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ բանակցություններ վարելու առաջարկը...
Ինչ կարևոր հայտարարություններ են արել ՌԴ և Ուկրաինայի ԱԳ նախարարները
Ինչ կարևոր հայտարարություններ են արել Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները մամլո ասուլիսի ժամանակ։ Այս մասին հայ...
Ավարտվել են Լավրովի և Կուլեբայի բանակցությունները. մանրամասներ
Անթալիայում ավարտվել են Լավրովի և Կուլեբայի բանակցությունները, որոնք տևել են ավելի քան մեկուկես ժամ, հայտնում է ТА...
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցն են քննարկելու
Եվրամիության անդամ 27 երկրների նախագահներն ու կառավարության ղեկավարները Փարիզում կայանալիք ոչ ֆորմալ գագաթնաժողովի...