ԱՄՆ-ը շարունակում է Ռուսաստանի հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համագործակցությունը
Ռուսաստանի դեմ ուկրաինական իրադարձությունների պատճառով կիրառված պատժամիջոցները չպետք է խոչընդոտեն իրանական միջուկային գործարքի իրականացմանը, եթե հնարավոր լինի այն վերականգնելու շուրջ բանակցություններ վարել, հայտարարել է Պետդեպարտամենտը։
«Ռուսաստանի հետ կապված նոր պատժամիջոցները ոչ մի առնչություն չունեն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի հետ և չպետք է որևէ ազդեցություն ունենան դրա հնարավոր իրականացման վրա», – ասել է ԱՄՆ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը:
Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ը շարունակում է համագործակցել Ռուսաստանի հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ «Ռուսաստանը կիսում է ընդհանուր շահը՝ երաշխավորելու, որ Իրանը երբեք միջուկային զենք չունենա»,- ասվում է հայտարարության մեջ։
Վիեննայում ընթանում են միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցությունները, որոնք, ըստ մասնակիցների, հասել են ավարտին։
Նմանատիպ հոդվածներ
Գիշերը թշնամին հրաձգային զինատեսակներից խախտել է հրադադարը․ ԱՀ ՊԲ
Մարտի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել, պնդելով, թե իբր Արցախի ՊԲ ստորաբաժանու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սու-34-ը ոչնչացնում է ռազմական օբյեկտ Ուկրաինայում
Սու-34 ռմբակոծիչը բարձր ճշգրտության ավիահարվածով ոչնչացրել Է ուկրաինացի ազգայնականների ռազմական օբյեկտը։ Տեղեկությունը հ...
Վրաստանը, Ուկրաինան, Հայաստանը պարտվեցին. ի՞նչ են կորցրել
Վրաստանը պարտվեց 2008 թ. պատերազմում և լիարժեք կորցրեց վերահսկողությունը Աբխազիայի և Հվ. Օսիայի նկատմամբ։ Դրանից հետո չի...
Ուկրաինայի հայերն ի՞նչ իրավիճակում են գտնվում. ի՞նչ աշխատանքներ են իրականացվում
Հայաստանի պատվավոր հյուպատոսի օգնականը Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին է մանրամասներ ներկայացնում, նաեւ նշում, որ խնդ...