Ուկրաինայի հայերն ի՞նչ իրավիճակում են գտնվում. ի՞նչ աշխատանքներ են իրականացվում
Հայաստանի պատվավոր հյուպատոսի օգնականը Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին է մանրամասներ ներկայացնում, նաեւ նշում, որ խնդիրներ են առաջացնում չավարտվող հրթիռակոծություններն ու ռմբակոծությունները:
ArmLur.am-ի զրուցակիցն է Խարկովում Հայաստանի պատվավոր հյուպատոսի օգնական Համլետ Հովհաննիսյանը:
-Պարո՛ն Հովհաննիսյան, կարող եք ասել՝ հայերն այս պահին ի՞նչ իրավիճակում են գտնվում Ուկրաինայում: Ի՞նչ աշխատանքներ են իրականացվում:
-Խարկովի Պատվավոր հյուպատոսության աշխատակիցներն այս պահին գտնվում են հյուպատոսական շրջանում, համեմատաբար անվտանգ վայրում և իրականացնում են իրենց գործունեությունը: Օժանդակում ենք քաղաքացիների տարհանման հարցում, մշտապես գտնվում ենք նրանց հետ կապի մեջ: Անհրաժեշտության դեպքում գտնում ենք լուծումներ դեղորայքի և սննդի մատակարարման հարցում: Տրվում է տվյալ պահին ակտուալ տեղեկատվություն տարհանող գնացքների ժամանակացույցի, ինչպես նաև սեփական մեքենաներով Խարկովից ուղևորվողներին` տվյալ օրը համեմատաբար անվտանգ ճանապարհների վերաբերյալ խորհրդատվություն: Նաև անհրաժեշտության դեպքում գտնում և տրամադրում ենք մեքենաներ` ինչպես քաղաքում տեղաշարժվելու, այնպես էլ դեպի անմիջապես Եվրոպայի սահման քաղաքացիներին տեղափոխելու համար:
-Ի՞նչ խնդիրների եք հանդիպում այդ աշխատանքներն իրականացնելիս:
-Խնդիրները հիմնականում առաջացնում են չավարտվող հրթիռակոծություններն ու ռմբակոծությունները: Հարկ է նշել նաև որոշ հայազգի անհատների անձնուրաց աշխատանքի մասին:
-Իսկ դեղորայք, սնունդ, ավտոմեքենաներ գտնելու հետ կապված խնդիրներ կա՞ն:
-Քաղաքային իշխանությունները և նաև տարբեր անհատներ գտնում են լուծումներ՝ կապված սննդի և դեղորայքի մատակարարման հետ:
Նմանատիպ հոդվածներ
Գիշերը թշնամին հրաձգային զինատեսակներից խախտել է հրադադարը․ ԱՀ ՊԲ
Մարտի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել, պնդելով, թե իբր Արցախի ՊԲ ստորաբաժանու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սու-34-ը ոչնչացնում է ռազմական օբյեկտ Ուկրաինայում
Սու-34 ռմբակոծիչը բարձր ճշգրտության ավիահարվածով ոչնչացրել Է ուկրաինացի ազգայնականների ռազմական օբյեկտը։ Տեղեկությունը հ...
Վրաստանը, Ուկրաինան, Հայաստանը պարտվեցին. ի՞նչ են կորցրել
Վրաստանը պարտվեց 2008 թ. պատերազմում և լիարժեք կորցրեց վերահսկողությունը Աբխազիայի և Հվ. Օսիայի նկատմամբ։ Դրանից հետո չի...
Չեչնիայի ղեկավարը Զելենսկուն առաջարկել է իշխանությունը փոխանցել Յանուկովիչին
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն իշխանությունը այդ երկրի նախկին նախագահ Վիկտոր Յա...