ԱՄՆ-ն փակում է երկրի օդային տարածքը Ռուսաստանի բոլոր չվերթերի համար
Ամերիկյան իշխանությունները փակում են երկրի օդային տարածքը Ռուսաստանի Դաշնության ինքնաթիռների համար: Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ մարտի 1-ի երեկոյան ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի առջև «Երկրի դրության մասին» տարեկան ուղերձի ժամանակ․ փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ես հայտարարում եմ, որ մենք միանում ենք մեր դաշնակիցներին և փակում ենք ԱՄՆ-ի օդային տարածքը Ռուսաստանի բոլոր չվերթերի համար»,- ասել է Բայդենը։
Արգելքն ուժի մեջ կմտնի մարտի 2-ի վերջին։ Այն վերաբերում է մարդատար և բեռնատար, կանոնավոր և չարտերային չվերթերին, ինչը ենթադրում է ԱՄՆ-ի օդային տարածքի փակում՝ ՌԴ բոլոր առևտրային ավիափոխադրողերի ու այլ քաղաքացիական օդանավերի համար։
Բայդենն ասել է, որ ամերիկյան զորքերը չեն կռվի Ուկրաինայում, այլ կպաշտպանեն ՆԱՏՕ-ի դաշնակիցներին Եվրոպայում։
Boeing-ը դադարեցրել է ռուսական ավիաընկերությունների սպասարկումն ու աջակցությունը։
Կանադան էլ իր հերթին պատժամիջոցներ է սահմանել Դմիտրի Մեդվեդևի, Սերգեյ Սոբյանինի, Ալեքսանդր Բեգլովի և մի շարք այլ բարձրաստիճան ռուսների նկատմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Եթե Ռուսաստանը գործողություն չսկսեր Ուկրաինայում, ապա ավելի մեծ ռիսկերի կբախվեր. Պուտին
Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությունը հարկադրված քայլ էր Ռուսաստանի համար, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս...
Ադրբեջանական կողմն է խախտել հրադադարը. Արցախի ՊԲ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ ՊԲ-ի ստորաբաժանումները փետրվարի 23-ին...
Պուտինը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հեռուստաուղերձի ժամանակ հայտարարեց Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հա...
Ռուսաստանն ու Ադրբեջանը կխորացնեն ռազմական համագործակցությունը
Արդեն հայտնել էինք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են Ռուսաստանի և Ադ...