Տեղեկություններ՝ Ուկրաինայի հայ համայնքից
Ուկրաինայի հայ համայնքը նախապատրաստվել է անհրաժեշտության դեպքում սահմանային թեժ հատվածներից հայերին դուրս բերելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշել է ուկրաինահայ քաղաքական վերլուծաբան Մարատ Հակոբյանը, ով բնակվում է Կիևում:
«Խոսքը Դոնեցկի, Լուգանսկի հայերի մասին է: Հայ համայնքը պլան է մշակել ռազմական գոտուց մեր հայրենակիցներին դուրս բերելու համար: Առայժմ նման կարիքի մասին չեն հայտնել: Ունենք նախօրոք հստակեցված երթուղիները, տրանսպորտը, որ անհրաժեշտության դեպքում հայերին դուրս բերենք, բայց կրկնում եմ, մինչ այս պահը նման հարցադրում դեռ չի եղել»,-ասել է Մարատ Հակոբյանը:
Նա նշեց, որ ամենաշատ հայերը Դոնեցկում են, մինչև 50 հազար հայերի մասին է խոսքը: Այն իր մեծությամբ Կիևին, Օդեսային Խարկովին հավասար մեծ համայնք է: Մարատ Հակոբյանը տեղեկացրեց, որ տարբեր հարցերով կապի մեջ են նաև դեսպանության հետ:
«Ինչպես գիտեք ռազմական դրություն է հայտարարված երկրում, քանի որ սա առաջին տարին չէ, հայ համայնքն իր անելիքները գիտի: Երկրում բոլոր ենթակառուցվածքները գործում են, հասարակական տրանսպորտն աշխատում է: Կիևում, պարզապես, բավականին շատ խցանումներ են: Նրանք, ովքեր կարողանում են հասնել տեղ, իրենց գործն անում են: Մարդիկ աշխատում են խուճապի չմատնվել, որովհետև հակառակորդը հենց դրան է ձգտում»,-ասել է Մարատ Հակոբյանը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին: Նա հայտնել է, որ Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռազմական դրություն է հայտարարել երկրի ողջ տարածքում:
Նմանատիպ հոդվածներ
Ռուբլու արժեզրկման այս նոր ալիքը լուրջ խնդիրներ կառաջացնի․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արդեն մի քանի օր է, ինչ ռուսական ռուբլին արժեզրկված է: Արդյունքում հայաստանցի գործարարներ...
«Պետք է օր առաջ պատրաստ լինենք պաշտպանել Սյունիքը». Դանիել Իոաննիսյան
ԻՔՄ համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամեն ինչ շատ վատ է, մենք պետք է...
Լրագրողին քաշքշելով բերման են ենթարկել, վիրավորել ու նրա դեմ քրգործ հարուցել. Hraparak
Երեկ երեկոյան ոստկանությունը Երևանի «Մարիոթ» հյուրանոցի դիմացից բերման է ենթարկել 25 երիտասարդների, նրանց թվում նաև եղել...
Խարկովցիները նման պայմաններում են գիշերն անցկացրել
Ուսանողական մետրոյի կայարանը՝ Խարկովում. ցուրտ, լացող երեխաներ, հաչող շներ։ Պառկելու տեղերը բոլորին չեն բավարարել։ Խարկո...