Քարտեզ՝ Ուկրաինայից․ գիտե՞ք, թե էլ ինչի մասին է խոսում այս քարտեզը

Ուկրաինական լրատվամիջոցները հրապարակել են քարտեզ, որը վերաբերում է ռազմական գործողություններին: Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ Ռուսաստանի զինված ուժերը ժամը 05:00-ից հարձակումներ են իրականացնում մի շարք քաղաքներում գտնվող ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։ 

 

Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտնում է հինգ քաղաքների՝ Բորիսպիլի, Օզեռնի, Կուլբակինի (Նիկոլաև), Չուգուևի, Կրամատորսկի, Չեռնոբաևկայի (Խերսոն) օդանավակայանների վրա հրթիռային հարձակումների և ռմբակոծությունների մասին։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է Կիևի մարզում զինամթերքի պահեստում բռնկված հրդեհի մասին Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առավոտյան ժամը 05.50-ին ռուսաստանցիներին ուղղված իր ուղերձում հայտարարել է, որ Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել:

 

Տելեգրամյան իր ալիքում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյան էլ անդրադռնալով այս քարտեզին՝ նշել է․ «Գիտե՞ք, թե էլ ինչի մասին է խոսում այս քարտեզը։ Այն մասին, որ ժամանակակից պատերազմներում անգամ Ուկրաինայի չափսերի մեծ երկրներն են ամբողջությամբ ռազմաճակատի վերածվում։

Ու այդ կոնտեքստում կրկին ու կրկին համոզվում եմ, որ ճիշտ կազմակերպված պատերազմի դեպքում Արցախի խնդրի լուծումը մեզ համար կարող է ընդամենը մի քանի օրվա հարց լինել։ Նույնը նաև իրենց համար։ Մենք սա շատ լավ պետք է գիտակցենք ու նաև պատրաստ լինենք դրան»։ 

Քաղաքականություն