Ողբերգական դեպք Արարատի մարզում. 27-ամյա երիտասարդը «Բելառուս» տրակտորով գլխիվայր հայտնվել է Կախանովի ջրանցքում. Shamshyan. com
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան գյուղի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատվածում անցնող Կախանովի ջրանցքում «Բելառուս» մակնիշի տրակտոր է ընկել:
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Քաղաքացիները իրենց ուժերով, վերամբարձ կռունկի միջոցով դուրս են բերել ջրանցքից տրակտորը, ապա փրկարարները այնտեղից դուրս են բերել երիտասարդ տղայի դին:
Փաստի առթիվ Արարատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը Սուրենավան գյուղի բնակիչ, 27-ամյա Գագիկ Օհանյանն էր:
Մանրամասները՝ կայքում:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ավտովթար Կոտայքի մարզում. 5 մարդ տեղում մահացել է. Shamshyan. com
Փետրվարի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում, Արզնու խճուղում՝...
Երկրաշարժ Հայաստանում. Շիրակի մարզի մի քանի գյուղեր հոսանքազրկվել են
Քիչ առաջ Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել, որի ցնցումները զգացվել են նաև Երևանում: Ժամը 22:25 ՀՀ ԱԻՆ Սեյ...
Դեղին կամ ժանգագույն խմելու ջուր. երկրաշարժի հետևանքները՝ Ալավերդիում
Ալավերդու բազմաբնակարան շենքերում խմելու ջուրն այսօր դեղին կամ ժանգագույն է եղել։ Այս մասին հայտնում է «Անկյուն+3» ՀԸ-ն:...
ՋԷԿ-6-ը ոչնչացված է. իրավիճակը Կիևում խիստ վտանգավոր է. Կլիչկո
Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն զգուշացնում է, որ «հիմա Կիևում առանց չափազանցության սպառնալի իրավիճակ է»: «Հաջ...