Իրանի դեսպանության արձագանքը՝ Կապույտ մզկիթի «ադրբեջանական» լինելու մասին ադրբեջանցի պատգամավորի հայտարարությանը
ՀՀ-ում Իրանի դեսպանությունն արձագանքել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Թաիր Միրկիշիլիի այն գրառմանը, թե Երևանի կենտրոնում գտնվող Կապույտ մզկիթն «ադրբեջանական է»:
«Պատմությամբ հետաքրքրվողները շատ լավ ընկալում են ավելի քան երկու հարյուրամյա վաղեմությամբ պարսկական արձանագրություններ ունեցող Կապույտ մզկիթի ճարտարապետության բարձր մշակութային արժեքը և ինքնությունը: Մեծ բարեբախտություն է, որ այս պատմական արձանագրությունները պահպանվել են»,- գրել է դեսպանությունը թվիթերյան իր էջում։
Հիշեցնենք, որ «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող ադրբեջանցի պատգամավորներ Սոլթան Մամեդովն ու Թաիր Միրկիշիլին այցելել են Մաշտոցի պողոտայում գտնվող իրանական Կապույտ մզկիթ:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հեռուստաուղերձի ժամանակ հայտարարեց Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հա...
Եթե Ռուսաստանը գործողություն չսկսեր Ուկրաինայում, ապա ավելի մեծ ռիսկերի կբախվեր. Պուտին
Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությունը հարկադրված քայլ էր Ռուսաստանի համար, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս...
Ռուսաստանն ու Ադրբեջանը կխորացնեն ռազմական համագործակցությունը
Արդեն հայտնել էինք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են Ռուսաստանի և Ադ...
Ադրբեջանական կողմն է խախտել հրադադարը. Արցախի ՊԲ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ ՊԲ-ի ստորաբաժանումները փետրվարի 23-ին...