ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մովսես Հակոբյանը, կարծում եմ, ժամանակ կունենա՝ իր հայտարարութունը հետ վերցնելու․ Քոչարյան
«Մովսես Հակոբյանը, կարծում եմ, ժամանակ կունենա՝ իր հայտարարությունը հետ վերցնելու, որովհետև էս աշխատանքների բարոյական կարևորությունը շատ մեծ է»,- այսօր՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում անդրադառնալով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանի՝ սույն նիստին չմասնակցելու վերաբերյալ հայտարարությանը, ասաց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
«Պարոն Հակոբյանը, համոզված եմ, անպայման կգա հանձնաժողով, հակառակ դեպքում ինքը պետք է հանրայնորեն պատասխանի էն հարցերին, որոնք պետք է իրեն տրվեն»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մովսես Հակոբյանը հանձնաժողովի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ հայտարարել էր. «Չեմ պատրաստվում գնալ այդ հանձնաժողով, որովհետև ասելիք չունեմ»։ Հակոբյանը նաև նշել էր, որ չի հասկանում հանձնաժողովի ձևավորման իմաստը։
Նմանատիպ հոդվածներ
Արտակ Դավթյանն ազատվել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից
ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը ստորագրել հրամանագիր, համաձայն որի Արտակ Դավթյանն ազատվել է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարծում էի, որ ցմահ են պահանջելու, ընդամենը 7-12 տարի. 2 տարին նստել եմ, տակը բան չի մնացել. Քոչարյան
Իհարկե պատրաստ եմ կալանավորման։ Եթե պատրաստ չլինեի, այստեղ չէի լինի այսօր։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ աքլորացան Լուկաշենկոյի ասածից, բայց Ալիևին 0 արձագանք․ Քոչարյանը նշեց՝ Լուկաշենկոյին լավ է ճանաչում
Լուկաշենկոյին լավ եմ ճանաչում։ Կարելի է նրան ընդունել կամ չընդունել։ Կարելի է նրան հարգել կամ չհարգել, բայց մի բան փաստ...
Ռոբերտ Քոչարյանը՝ Սերժ Սարգսյանի հետ շփումների մասին
Վերջերս Արցախի նախագահներ Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ինչպես նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու երրրո...