Ռոբերտ Քոչարյանը՝ Սերժ Սարգսյանի հետ շփումների մասին
Վերջերս Արցախի նախագահներ Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ինչպես նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու երրրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել են։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյանը` պատասխանելով հարցին, թե ի՞նչ հարաբերություններ ունի Սարգսյանի հետ։
«Մենք 4 հոգով հանդիպել ենք, քննարկել ենք ԼՂ հարցը։ 12 ժամ նման քննարկում ենք ունեցել, սակայն անձնական հարցեր չենք քննարկել։ Քննարկել ենք` ինչ կարելի է անել, ինչ լուծումներ գտնել։ Բոլորս մտահոգված ենք»,–ասաց Քոչարյանը։
Բացի այդ, Քոչարյանը նշեց, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն էլ իրենց հերթին համագործակցում են ԱԺ–ում. իհարկե, կան հարցեր, որտեղ տարբեր հայացքներ ունեն։ ՀՀ երկրորդ նախագահի խոսքով` չնայած բոլոր հակասություների, նախկինից կուտակված խնդիրների, պետք է ի վիճակի լինել պայմանավորվել կարևոր խնդիրների շուրջ։
Քոչարյանը հավելում է` հատուկ, ամենօրյա շփումներ չունի Սերժ Սարգսյանի հետ, սակայն եթե կան հարցեր, կարող են զանգել և խոսել իրար հետ։
Նմանատիպ հոդվածներ
Արտակ Դավթյանն ազատվել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից
ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը ստորագրել հրամանագիր, համաձայն որի Արտակ Դավթյանն ազատվել է...
Ռոբերտ Քոչարյանը հանդես է գալու ծավալուն մամուլի ասուլիսով
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը «Հրապարակի» հետ զրույցում հայտնեց, որ վաղը՝ փետրվարի 17-ին, ՀՀ երկ...
Խորհրդարանն աշխատանքը սկսեց մեկ րոպե լռությամբ
Այսօր խորհրդարանն իր հերթական քառօրյա նիստերի աշխատանքը սկսեց 1 րոպե լռությամբ` հարգանքի տուրք մատուցելով 2008թ–ի մարտի...
Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում մասնակցելու է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստին
Ազգային ժողովում ժամը 18:30-ին տեղի է ունենալու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստը, որին ներկա է լինելու նաև վ...