Tesla-ն կարծես զիջում է դիրքերը․ նոր էլեկտրամեքենա նորվեգական ընկերությունից

Մինչ աշխարհը սպասում է Tesla-ի վաղուց խոստացված Cybertruck-ին, մեկ այլ   ֆանտաստիկ նախագիծ ՝  115,000 դոլար արժողությամբ (84,565 ֆունտ ստեռլինգ) էլեկտրական մեքենան ութ ուղևորի համար  գրավել է   ավտոսիրողների ուշադրութունը: Այս մասին հայտնում է Reuters-ը։

 

 

 

 

Fresco XL  նորվեգական ընկերությունը մինչ այժմ ներկայացրել է  էլեկտրական  մեքենայի միայն 3D մոդելը,  սակայն  խոստանում է, որ մեքենան  կկարողանա բացել աննախադեպ՝ մինչև  620 մղոն (1000 կմ)  արագություն՝ մեկ լիցքավորմամբ:

Սկանդինավյան ընկերությունը Fresco XL-ը նախագծել է  « կոշտ կլիմայի» համար: Մեքենան կհաղթահարի  նաև  ձյունն ու սառույցը շնորհիվ կրկնակի շարժիչների:

 

 

 

 

 

 

 

 

 

Ներկայումս Fresco XL-ի մասին շատ բան հայտնի չէ, սակայն  դիզայներներն ասում են, որ այն կունենա  նաև կրկնակի  մարտկոցներ, որոնք  հոսանքի աղբյուր կլինեն նաև  այլ իրերի համար: Օրինակ  էլեկտրական մեքենան կունենա հոսանքի վարդակներ, որոնց կարելի է  միացնել   հեռախոսը կամ նոութբուքը, այնպես, ինչպես  տանը:

 

Սեփականատերերը կկարողանան իրենց մեքենայի մարտկոցը վերածել իրենց տան համար պահեստային էներգիայի աղբյուրի , անգամ կարող  են  էներգիա վաճառել ցանցին:

Քաղաքականություն