Թշնամական ռազմական ավտոշարասյան ճանապարհը փակելը փոքր քայլ չէր, «առաջին ծիծեռնակներից» է. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի գրառումը․ 

 

«Արցախի Մարտակերտի շրջանում Մաղավուզի բնակիչները փակել են դեպի ադրբեջանական ժամանակավոր բռնազավթման մեջ գտնվող Քարվաճառ ուղևորվող թշնամական ռազմական ավտոշարասյան ճանապարհը՝ ստիպելով վերջինիս մի մասին հետ շրջվել և վերադառնալ։
Առաջին հայացքից փոքրիկ քայլ թվացող այս գործողությունն այն «առաջին ծիծեռնակներից» է, որը ավետում է բռնազավթիչների դեմ պայքարը շարունակելու պատրաստակամության ու կամքի մասին։
Սա նշանակում է, որ Հավերժական Հայաստանը երբեք չի կարող հաշտվել բարբարոսների՝ մեզ պարտադրվել փորձվող թշնամական օրակարգի հետ և կրկին ձեռնամուխ է լինելու հաղթական ազատագրական պայքարի»։

 

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի բնակիչները փակել էին Քարվաճառ ուղևորվող ադրբեջանական ռազմական տեխնիկայի շարասյան ճանապարհը։  Аuroranews.am-ը կապ  էր հաստատել ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսյա Հակոբյանի հետ և տեղեկացավ, որ  խաղաղապահները փորձել են միջամտել, որպեսզի բնակիչները բացեն ճանապարհը, սկայան արցախցիները մնացել են անդրդվելի: Ադրբեջանական շարասյունը չկարողանալով անցնել, ստիպված հետ է գնացել:

 

Հակոբյանը նշեց, որ օրեր առաջ Արցախում վիրավորում ստացած ժամկետային զինծառայողը հենց այդ հատվածի դիրքերում է վիրավորում ստացել: Սահմանային այդ միջադեպը վերջնականապես հատել է բնակիչների համբերությունը: Ըստ պատգամավորի` մարտակերտցիները նշում են, որ ադրբեջանցիները տիրոջ իրավունքով գալիս անցնում են մեր բնակավայրերով, ապա ինչուը մենք չենք կարողանում օգտագործել իրենց վերահսկողության տակ մնացած ճանապարհները, օրինակ, Քարվաճառով Հայաստան եկող հատվածը: Արցախցիներն անգամ մեր վերահսկողության տակ մնացած հատվածում գյուղատնտեսական աշխատանքներ չենք կարողանում կատարել: Ճանապարհ փակելու նպատակն է եղել հիշեցնել ադրբեջանին եռակողմ հայտարարությունը  ու պահանջել մնալ դրա շրջանակներում:  

Քաղաքականություն