Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը պահանջել է արագ վտարել անօրինական աշխատող միգրանտներին

 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը  պահանջել է  Ռուսաստանից  արագ վտարել այն միգրանտներին, ովքեր անօրինական են աշխատում, խախտում են օրենքն ու համարվում են ծայրահեղականնե�…

 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը  պահանջել է  Ռուսաստանից  արագ վտարել այն միգրանտներին, ովքեր անօրինական են աշխատում, խախտում են օրենքն ու համարվում են ծայրահեղականներ: Նախագահը նշել է նաև, այդ միգրանտների մուտքը երկիր  պետք է արգելվի: Այս մասին տեղեկանում ենք РИА новости-ն:

 

«Անօրինական միգրացիան, հանցավոր խմբավորումների գործունեությունը, որոնք անօրինական միգրացիայի վրա են կառուցում իրենց բիզնեսը․ այդ մարդկանց դեմ պետք է մշակվեն ամենախիստ միջոցները։ Իսկ ծայրահեղականության ցանկացած դրսեւորում, իրավակարգի խախտումներ, անօրինական աշխատանքային գործունեությունը պետք է հիմք հանդիսանան Ռուսաստանի սահմաններից դուրս նման մարդկանց արտաքսման եւ ապագայում մեր երկիր մուտքի արգելքի մասին որոշումների արագ ընդունման եւ կատարման համար», - ընդգծել Է Պուտինը։

 

Պետության ղեկավարը խնդրել է հաշվի առնել այդ պահանջները՝ «քաղաքացիության ձեռքբերման ընթացակարգերի պարզեցմանն ուղղված միջոցառումների մշակման, Ռուսաստանում մշտական կամ ժամանակավոր բնակության եւ աշխատանքի իրավունք տրամադրելիս, հայրենակիցների կամավոր վերաբնակեցման աջակցության պետական ծրագրին մասնակցելիս»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250