Ինչու էր ԱՄՆ դեսպանն այցելել ՌԴ ԱԳՆ. Ամերիկան գրավոր պատասխան է ստացել
ԱՄՆ–ն Ռուսաստանից գրավոր պատասխան է ստացել անվտանգության հարցերով առաջարկների վերաբերյալ։ Պատասխանը փոխանցվել է Մոսկվայում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավար Ջոն Սալիվանին։ Տեղեկությունը հայտնում է CBS-ը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյայի։
«Մենք կարող ենք հաստատել, որ պատասխան ենք ստացել Ռուսաստանի Դաշնությունից, այն այսօր հանձնվել է Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանին», - հեռուստաալիքը մեջբերում է ամերիկացի դիվանագետներից մեկի խոսքը, որի անունը չի հայտնում։
Սալիվանն այսօր այցելել էր ՌԴ ԱԳՆ։ Մոտ 15 րոպե այնտեղ մնալուց հետո դիվանագետը լքել էր շենքը՝ առանց լրագրողների հետ զրուցելու։
Փետրվարի 14–ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Լավրովը հայտնել էր, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի պատասխանների արձագանքը Ռուսաստանը ձևակերպել է 10 էջում: Նախարարի խոսքով՝ նախագահը սկզբունքորեն հավանություն է տվել փաստաթղթին, առաջիկայում այն կփոխանցվի ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին: Լավրովը հավաստիացրել էր, որ ռուսական կողմը փաստաթուղթը կհրապարակի, երբ այն փոխանցվի արևմտյան մայրաքաղաքներին:
Արևմուտքը Ռուսաստանի Դաշնությանը մեղադրում է Ուկրաինայի շուրջ իրավիճակը սրելու ենթադրյալ ծրագրերի մեջ։ Մոսկվան կտրականապես հերքում է դա և անընդհատ ասում, որ ոչ ոքի չի սպառնում, և բոլոր նման հայտարարություններն օգտագործվում են որպես պատրվակ ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկան Ռուսաստանի սահմանների մոտ տեղակայելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Դոնեցկի խորհրդարանը միաձայն վավերացրեց ՌԴ-ի հետ բարեկամության և փոխօգնության պայմանագիրը
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական խորհուրդը օրենք է ընդունել Ռուսաստանի Դաշնության և ԴԺՀ-ի միջև Բարեկամության, համագո...
Զելենսկին ընդունում է բանակցություններ վարելու Պուտինի առաջարկը
Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ բանակցություններ վարելու առաջարկը...
ՀՀ-ում Բելառուսի դեսպանը կանչվել է ԱԳՆ
Մամուլում տեղեկություն է տարածվել, որ Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին այսօր կանչվել է ՀՀ Արտաքին...
Հայաստանը չափազանց մեծ ուշադրություն դարձրեց այս թեմային. Բելառուսի ԱԳ նախարարը` Լուկաշենկոյի սկանդալային հայտարարության մասին
Մինսկի և Երևանի միջև դիվանագիտական սկանդալի մասին խոսք լինել չի կարող։ Այդ մասին Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակ...