Հայաստանը չափազանց մեծ ուշադրություն դարձրեց այս թեմային. Բելառուսի ԱԳ նախարարը` Լուկաշենկոյի սկանդալային հայտարարության մասին
Մինսկի և Երևանի միջև դիվանագիտական սկանդալի մասին խոսք լինել չի կարող։ Այդ մասին Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի` Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում Հայաստանի մասին արած հայտարարությունները։
Մակեյի խոսքով՝ Հայաստանում որոշ քաղաքական ուժեր այդ թեմային չափազանց մեծ ուշադրություն են դարձրել։ Նա նշել է, որ պետք է հարցազրույցն ամբողջությամբ դիտել։
«Այնտեղ ոչ մի հիշատակում չի եղել այն մասին, որ որևէ մեկին ստիպում են անդամակցել ինչ-որ ինտեգրացիոն միավորման... Ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչ խոսակցություններ են տարածվում ինչ-որ դիվանագիտական սկանդալի մասին»,- ընդգծել է Բելառուսի ԱԳ նախարարը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Լուկաշենկոն հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանը փախչելու տեղ չունի:
«Ի՞նչ է, կարծում եք` նրանք ինչ–որ մեկին պե՞տք են։ Նրանք արդեն տեսել են, Նիկոլ Վովաևիչը դա տեսել է»,– ասել է Լուկաշենկոն` խոսելով Միութենական պետության ընդլայնման հեռանկարների մասին։
Նմանատիպ հոդվածներ
Դոնեցկի խորհրդարանը միաձայն վավերացրեց ՌԴ-ի հետ բարեկամության և փոխօգնության պայմանագիրը
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական խորհուրդը օրենք է ընդունել Ռուսաստանի Դաշնության և ԴԺՀ-ի միջև Բարեկամության, համագո...
ՀՀ-ում Բելառուսի դեսպանը կանչվել է ԱԳՆ
Մամուլում տեղեկություն է տարածվել, որ Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին այսօր կանչվել է ՀՀ Արտաքին...
Զելենսկին ընդունում է բանակցություններ վարելու Պուտինի առաջարկը
Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ բանակցություններ վարելու առաջարկը...
Ուկրաինան շտապ հանդիպում է խնդրել Ռուսաստանի հետ. մանրամասներ
Ուկրաինայի իշխանությունները կիրակի օրը հանդիպում են խնդրել Ռուսաստանի և ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի անդամ մյուս երկրնե...