ԵԱՀԿ առաքելության ներկայացուցիչները լքում են Ուկրաինան. DW
Դոնեցկում տեղակայված Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հատուկ դիտորդական առաքելությունը լքում է քաղաքը: Ինչպես նշում է Deutsche Welle-ն, պատճառն այն է, որ կա Ուկրաինայի վրա հարձակման սպառնալիք:
«ԵԱՀԿ-ի առանձին մասնակից պետությունները վերջերս որոշել են, որ հատուկ դիտորդական առաքելության ծառայության գործուղված իրենց քաղաքացիները պետք է լքեն Ուկրաինան առաջիկա մի քանի օրվա ընթացքում»,- DW-ի փոխանցմամբ ասվում է ԵԱՀԿ կայքում։
Թե կոնկրետ որ երկրներից են հեռացել քաղաքացիները, չի նշվում։ «Առաքելությունը կշարունակի կատարել ԵԱՀԿ-ի կողմից հաստատված մանդատը Ուկրաինայի տասը քաղաքներում տեղակայված դիտորդների հետ»,- ասվում է հայտարարության մեջ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԱՄՆ-ը կոչ է արել իր բոլոր քաղաքացիներին լքել Ուկրաինան, այդ թվում՝ հատուկ դիտորդական առաքելության դիտորդներին, մինչդեռ Մեծ Բրիտանիան դիտորդներին դուրս է բերել միայն անջատողականների կողմից վերահսկվող տարածքներից։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում Բելառուսի դեսպանը կանչվել է ԱԳՆ
Մամուլում տեղեկություն է տարածվել, որ Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին այսօր կանչվել է ՀՀ Արտաքին...
Դոնեցկի խորհրդարանը միաձայն վավերացրեց ՌԴ-ի հետ բարեկամության և փոխօգնության պայմանագիրը
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական խորհուրդը օրենք է ընդունել Ռուսաստանի Դաշնության և ԴԺՀ-ի միջև Բարեկամության, համագո...
Ուկրաինան շտապ հանդիպում է խնդրել Ռուսաստանի հետ. մանրամասներ
Ուկրաինայի իշխանությունները կիրակի օրը հանդիպում են խնդրել Ռուսաստանի և ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի անդամ մյուս երկրնե...
Զելենսկին ընդունում է բանակցություններ վարելու Պուտինի առաջարկը
Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ բանակցություններ վարելու առաջարկը...