Շենքի բակում դանակով մոտ 8 անգամ հարվածել է 30-ամյա երևանցուն. մանրամասներ` սպանության փորձից
Ինչպես արդեն Քննչական կոմիտեից հայտնել էին, երեկ՝ փետրվարի 10-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ստացված ահազանգի փաստով։ Ժամը 17։25-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից հայտնել էին, որ «արմնկային շրջանի, որովայնի առաջնային պատի և նստատեղի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Դեպքի մասին shamshyan.com-ին մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, կայքը նշում է, որ մինչ բժիշկները պայքարում էին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ իրենց մոտ տեղափոխված վիրավորի կյանքի համար, ոստիկանները պարզել են, որ նա Երևանի բնակիչ՝ 37-ամյա Կարեն Բունիաթյանն է։
Փետրվարի 10-ին, ժամը 15։30-ի սահմաններում Տիգրանյան փողոցի շենքերից մեկի բնակարանում վիճաբանություն է տեղի ունեցել Կ. Բունիաթյանի և Երևանի բնակիչ՝ 30-ամյա Էրիկ Մարանդյանի միջև, որի ժամանակ վերջինս դանակով մի քանի անգամ (մոտ 8) հարվածել է Կ. Բունիաթյանի մարմնի տարբեր մասերին։ Ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին, բերման են ենթարկվել ու ձերբակալել:
Հանցագործության գործիք դանակը ևս հայտնաբերվել է:
Նմանատիպ հոդվածներ
258 համարի ավտոբուսում գրպանահատը բացահայտ բջջային է հափշտակել
Հալաբյան փողոցի 39-ամյա բնակիչը 258 երթուղու ավտոբուսում մի ուղևորուհու գրպանից բացահայտ հափշտակել էր բջջային հեռա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դաղստանում դպրոցը հրդեհվել է
Դաղստանի Ցունտինսկի շրջանի գյուղերից մեկում դպրոց է այրվում, տուժածներ չկան, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Արտակարգ իրա...
Վարանդա-Շուշի ճանապարհի շինարար բանվորներին տեղափոխող ավտոբուսը վթարվել է. 18 վիրավոր կա
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Ադրբեջանում: Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել է 18 բանվոր, որոնցից 1...
Նախկին դատախազը կապվել է մարդասպանների բանդայի հետ և պատվիրել սպանել քրոջ ամուսնուն. ՌԴ
Դատարանը Վլադիկավկազի նախկին դատախազ Օլգա Շվեցովային դատապարտեց 12 տարվա ազատազրկման: Շվեցովան պատվիրել էր սպանել...