258 համարի ավտոբուսում գրպանահատը բացահայտ բջջային է հափշտակել
Հալաբյան փողոցի 39-ամյա բնակիչը 258 երթուղու ավտոբուսում մի ուղևորուհու գրպանից բացահայտ հափշտակել էր բջջային հեռախոսը, բայց փախչելիս ոստիկաններին հաջողվել էր բռնել նրան և բերման ենթարկել բաժին։ Այլ մանրամասներ հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
«Փետրվարի 7-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի սպասարկման տարածքում կողոպուտ էր եղել: Երեկոյան թիվ 258 երթուղու ավտոբուսում մի տղամարդ ուղևորուհիներից մեկի գրպանից բացահայտ հափշտակել էր բջջային հեռախոսը, իջել Ազատության պողոտայի կանգառներից մեկում ու փախել: Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանները կանգառում տեսնելով կողոպուտ կատարած անձին փախչելիս՝ հետապնդել էին, բռնել ու կասկածանքով բերման ենթարկել բաժին:
Կասկածվողը, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի 39-ամյա բնակիչ է, փախչելիս Ազատության պողոտայում նետել էր հեռախոսը: Բերման ենթարկված տղամարդը խոստովանել է կատարածը: Տարածքի զննությամբ բջջային հեռախոսը հայտնաբերվել է: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Շենքի բակում դանակով մոտ 8 անգամ հարվածել է 30-ամյա երևանցուն. մանրամասներ` սպանության փորձից
Ինչպես արդեն Քննչական կոմիտեից հայտնել էին, երեկ՝ փետրվարի 10-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոց...
Վարանդա-Շուշի ճանապարհի շինարար բանվորներին տեղափոխող ավտոբուսը վթարվել է. 18 վիրավոր կա
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Ադրբեջանում: Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել է 18 բանվոր, որոնցից 1...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դաղստանում դպրոցը հրդեհվել է
Դաղստանի Ցունտինսկի շրջանի գյուղերից մեկում դպրոց է այրվում, տուժածներ չկան, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Արտակարգ իրա...
Նախկին դատախազը կապվել է մարդասպանների բանդայի հետ և պատվիրել սպանել քրոջ ամուսնուն. ՌԴ
Դատարանը Վլադիկավկազի նախկին դատախազ Օլգա Շվեցովային դատապարտեց 12 տարվա ազատազրկման: Շվեցովան պատվիրել էր սպանել...