Արտակարգ դեպք «Զվարթնոց» օդանավակայանում. 29-ամյա երիտասարդը դանակի սպառնալիքով պահանջել է ապահովել իր չվերթը Ռուսաստան

Երեկ՝ փետրվարի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում:  Ժամը 17:00–ի սահմանններում «Զվարթնոց»  օդանավակայանի գծային բաժնի ծառայության վաշտի  ոստիկանության ավագ սերժանտը մեկնման սրահում  ծառայություն իրականացնելու ժամանակ նկատել է, որ  4-րդ հարկում գործող ավիաընկերությունը սպասարկող դրամարկղերից մեկի մոտ կասկածելի բան է տեղի ունենում:

 

Shamshyan. com-ը հայտնում է, որ ոստիկանության ավագ սերժանտը, մոտենալով նշված վայր, նկատում է, որ մի քաղաքացի դանակի սպառնալիքի տակ ավիատոմս վաճառող ընկերության աշխատակցուհուց պահանջում է, որ   իր համար չվերթ ապահովեն և իրեն տոմս տան, որպեսզի ինքը մեկնի Ռուսաստանի Դաշնություն:

 

Ոստիկանության ծառայողները այդ քաղաքացուն բերման են ենթարկում «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին, որտեղ պարզվում է, որ  նա Լոռու մարզի բնակիչ, 29-ամյա Անդրանիկ Մ.-ն է: Փաստի առթիվ  հարուցվել է  քրեական գործ: Կասկածյալ Անդրանիկ Մ.-ն քննիչի որոշմամբ ձերբակալվել է:

 

Մանրամասները՝ կայքում: