Իրանը ցուցադրել է նոր բալիստիկ հրթիռ
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ցուցադրել է նոր բալիստիկ հրթիռ։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։
«Խեյբար-Շեկան» հրթիռը ներկայացվել է Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեի ներկայությամբ։ Սա ԻՀՊԿ-ի հեռահար հրթիռներից է, որն ունի յուրահատուկ բնութագրեր։ Այն օգտագործում է պինդ վառելիք:
Հրթիռը չափազանց մանևրելի է և կարող է խոցել թիրախները մինչև 1450 կմ հեռավորության վրա։ Հրթիռի նախագծմամբ և ստեղծմամբ զբաղվել են ԻՀՊԿ օդուժի մասնագետները։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն՝ ադրբեջանցի դիվերսանտների՝ Սոթք ներթափանցման լուրերի մասին
Քիչ առաջ լրատվականներում տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանական դիվերսիոն խումբ է ներթափանցել Սոթքի հանքավայրի հար...
Ով է «Գոլդեն փելես»-ի նոր սեփականատերը․ Aravot
Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրը 5 մլրդ դրամով ձեռք է բերել «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն։ &nb...
Անպատասխանատու․ Ուզբեկստանից մեկնաբանել են Լուկաշենկոյի վերջին հայտարարությունները
Պաշտոնական Տաշքենդը քննադատում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջին հայտարարությունները, որոնց համաձայն՝ առ...
Կմիանա նաև Հայաստանը՝ տարբերակ չունի․ Լուկաշենկո
Հետխորհրդային տարածքի երկրների մեծ մասի միավորումը հավաքական անվտանգության և տնտեսական ինտեգրման վրա շեշտադրմամբ սերտ դա...