Անպատասխանատու․ Ուզբեկստանից մեկնաբանել են Լուկաշենկոյի վերջին հայտարարությունները
Պաշտոնական Տաշքենդը քննադատում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջին հայտարարությունները, որոնց համաձայն՝ առաջիկա 15 տարիներին հետխորհրդային տարածքի մի շարք երկրներ, այդ թվում՝ Ուզբեկստանը, կմիանան Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը, փոխանցում է ria.ru-ն։
Լրատվականի աղբյուրը անդրադարձել է Միութենական պետությանն անդամակցելու անհրաժեշտության մասին հարցին, ասել, որ իրենց երկիրն ունի ազգային զարգացման ռազմավարության իր ուղին։
Ավելի վաղ Լուկաշենկոն ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում ասել էր, որ Ուզբեկստանը տնտեսական անհրաժեշտությունից ելնելով կարող է դառնալ Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության մաս։
«Մի շարք անպատասխանատու հայտարարություններ, որոնք ոչ մի կերպ չեն համապատասխանում երկու երկրների համատեղ ջանքերով ձեռք բերված միջպետական հարաբերությունների ոգուն և մակարդակին: Խելամիտ կլիներ, որ հարգարժան Ալեքսանդր Գրիգորևիչը զբաղվի առաջին հերթին իր ներքին և արտաքին դժվարին խնդիրներով. Այդ մասին հայտնել է աղբյուրը՝ մեկնաբանելով Բելառուսի նախագահի հայտարարությունը», - ասել է ria.ru-ի աղբյուրը։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն՝ ադրբեջանցի դիվերսանտների՝ Սոթք ներթափանցման լուրերի մասին
Քիչ առաջ լրատվականներում տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանական դիվերսիոն խումբ է ներթափանցել Սոթքի հանքավայրի հար...
Ով է «Գոլդեն փելես»-ի նոր սեփականատերը․ Aravot
Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրը 5 մլրդ դրամով ձեռք է բերել «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն։ &nb...
Ալիևը՝ Զանգեզուրի միջանցքի և իրենց պլանների մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական պետական լրատվական գործակալություններից մեկին տված հարցազրույցում ասել է...
Արթուր Վանեցյանը՝ ԱԱԾ բացահայտման մասին
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «ՀՀ ազգային անվտանգության ծառայությու...