«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները գնալու են դատարան` աջակցելու Առուշ Առուշանյանին. Սեյրան Օհանյան
Ժողովրդավարական արժեքներ դավանող միջազգային հանրության աչքի առաջ ակնհայտ բռնատիրության ձգտող ՀՀ իշխանությունների գործողություններով ապօրինի կալանավորվում են համայնքի ղեկավարներ, ավագանու անդամներ, իշխանության անօրինական ցանկությունը չկատարող դատավոր, իշխանության բազմաթիվ քննադատներ: ԱԺ այսօրվա նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը և հիշեցրեց, որ ընդամենը երկու օր առաջ կրկին կալանավորվել է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը:
«Մենք դատապարտում ենք իշխանությունների այս ակնհայտ ապօրինի գործողությունները՝ գործող քաղաքապետերի, համայքների ղեկավարների նկատմամբ»,-ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավարը:
Նա հիշեցրեց, որ այսօր էլ Վերաքննիչ դատարանում քննվում է քաղբանտարկյալ, Գորիսի քաքաղապետ Առուշ Առուշանյանի խափանման միջոցի հարցը:
Սեյրան Օհանյանը նաև հայտարարեց, որ ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները գնալու են դատարան՝ ի աջակցություն Առուշ Առուշանյանի:
«Կոչ ենք անում մեր հայրենակիցներին մասնակցել այս պայքարին՝ հանուն իրավական ու ժողովրդավարական Հայաստանի»,-հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավարը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում Բելառուսի դեսպանը կանչվել է ԱԳՆ
Մամուլում տեղեկություն է տարածվել, որ Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին այսօր կանչվել է ՀՀ Արտաքին...
«Մինչև ամերիկացիները տեղակայվեն, մենք արդեն կլինենք Լա Մանշի ափերին». Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ ՀԱՊԿ զինված ուժերը շատ ավելի արդյունավետ են, քան ՆԱՏՕ-ի ուժե...
«Սեյրան Օհանյանին կանչեինք հարցնեինք` ինչո՞ւ ես շիշ նետում»․ Ալեն Սիմոնյանը խոսել է ԱԺ ծեծկռտուքների մասին
8-րդ գումարման Ազգային ժողովի այս 8 ամիսների ընթացքում աննախադեպ շատ միջադեպեր են գրանցվել՝ շիշ նետել, ոտքով հարվա...
Պուտինն ու Մակրոնը քննարկել են Ղարաբաղի հարցը
Ինչպես արդեն հայտնել ենք, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեկ հանդիպել են:  ...