G7-ի երկրները կքննարկեն հակառուսական պատժամիջոցների հարցը
G7-ի երկրները փետրվարի 24-ին կարող են առցանց հանդիպում կազմակերպել ԵՄ այլ երկրների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ուկրաինական ճգնաժամը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վերջինիս հնարավոր ներխուժման դեպքում։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հրատարակությունը նշում է, որ բացի Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Ճապոնիայից, ԱՄՆ-ից, Կանադայից և Մեծ Բրիտանիայից, հանդիպմանը կմասնակցեն եվրոպական երկրների ներկայացուցիչներ, որոնք G7-ի անդամ չեն։
Գործակալության աղբյուրներից մեկն ընդգծել է, որ իրենք նախատեսում են հանդիպմանը պահպանել կառուցողական մոտեցում, ինչը կարող է նպաստել ճգնաժամի դիվանագիտական լուծմանը։ Bloomberg-ի մեկ այլ աղբյուր հավելել է, որ քննարկման ամսաթիվը վերջնականապես որոշված չէ և ապագայում կարող է փոխվել՝ կախված զարգացումներից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը չեն կարողանում հստակեցնել Ռուսաստանի դեմ հակառուսական պատժամիջոցների փաթեթի ընկերությունների ու ապրանքների ցանկը։
Նմանատիպ հոդվածներ
Անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի պարտավորություն չի վերցրել. ԱԳՆ խոսնակ
Անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի որևէ պարտավորություն չի վերցրել, «Ազատությանը»...
Վահագն Խաչատուրյանն առաջադրվեց ՀՀ նախագահի թեկնածու
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը Հանրապետության նախագահի թեկնածո...
Պատերազմը սկսված է. Ռադայի պատգամավոր
Գերագույն ռադայի պատգամավոր «Ընդդիմադիր պլատֆորմ-Հանուն կյանքի» կուսակցությունից Վադիմ Ռաբինովիչը հայտարարել է Ուկրաինայ...
Արցախի ԱԺ-ն հրապարակել է «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հրապարակել է «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը: Այն սահմանում է 1991-1...