Արդարադատության նախարարը` «սուպերվարչապետական» համակարգի մասին
Սահմանադրական փոփոխություններով «սուպերվարչապետական» համակարգն ուզում ենք հավասարակշռված դարձնել ։ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջին նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։
«Բոլորս գիտենք, որ գործող Սահմանադրությունը որևէ էական լծակներ չի տվել ՀՀ նախագահին։ Մեզ մեղադրում են, որ ներկայիս Սահմանադրությունը վարչապետական մեծ ազդեցություն ունի։ Ճիշտ է, մեզնից է իշխանություն տանելու, բայց պատրաստ ենք քննարկել իշխանության թևերի միջև բալանսավորումը։ Այն, ինչ տեղի ունեցավ 2015-ին` խորհրդարանական կառավարման անցնելը, ցավոք, բալանսը խախտված ստացվեց և առաջին հերթին դա պետք է շտկվի»,–ասաց Անդրեասյանը։
Նրա խոսքով` միևնույն ժամանակ, չպետք է այնպես անեն, որ կառավարությունից ու վարչապետից լիազորությունները վերցնեն ու տան նախագահին։ Նախարարը նշեց` այժմ քննարկում են վերադառնալ նախագահական կամ կիսանախագահական համակարգի, և եթե ինքը քվեարկելու լինի, ապա դեմ կլինի կառավարական համակարգի փոփոխությանը։ Հարցն այն է, որ ամեն անգամ կառավարման համակարգը փոխելով` «երկրաշարժի» ենք երկիրը ենթարկում։ Նախարարն ասում է, որ համաձայն կլինի կառավարման համակարգի փոփոխությանը, եթե այնպիսի սուր հիմնավորումներ լինեին, որ նախագահական համակարգի դեպքում երկիրը հաջողություններ կգրանցեր։
Հարցին, թե ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարականի իր տեքստում բարձրաձայնել էր, որ լիազորություններ չունի մի շարք հարցեր լուծելու համար և արդյո՞ք անդրադարձ լինելու է այս հարցին` Անդրեասյանը պատասխանեց, որ այս առումով նախագահը շտապել է։ Նախարարի խոսքով` Սահմանադրական փոփոխությունների գործընթացը պետք է այդ խնդիրը լուծեր։
Հիշեցնենք՝ Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնից հրաժարական է ներկայացրել հունվարի 23-ին։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահի մամուլի քարտուղարը պարզաբանել է Արայիկ Հարությունյանի մոտալուտ հրաժարականի մասին շրջանառվող լուրերը
Այսօր մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե Արցախում քաղաքական վերադասավորումների ակտիվ փուլ է սկսվել: Գործ...
Նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել
ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Վերջին օրերին տարբեր անհատների, քաղ...
Իրանի ԱԳՆ-ն` Պարսից ծոց–Սև ծով Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի շուրջ բանակցությունների նոր փուլի մասին
2023 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Սոֆիայում տեղի կունենա Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային – լոգիստիկ միջանցքի գործարկման...
«Սա սարսափելի հանցագործություն է մեր մոլորակի դեմ»․ Զախարովան՝ Bloomberg-ի հրապարակման մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ուկրաինա իբր մոտալուտ ռուսական ներխուժման մասին արևմտյան լրատվամիջոցների...