Գագիկ Ծառուկյանի հայտարարած մրցույթին մասնակցելու արդեն իսկ 100-ից ավելի հայտ կա. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքի նախաձեռնությամբ Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու մրցույթ է հայտարարվել, որի հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 20-ն է: Այս նախաձեռնությունը, որը բուռն արձագանք է գտել հանրության լայն շերտերի շրջանում, նաև դարձել է ստեղծագործական ոգևորության խթան:
«Փաստ» թերթի տեղեկություններով, ներկայումս արդեն իսկ կա 100-ից ավելի հայտ մշակույթի գործիչների, նախագծողների, ճարտարապետների կողմից: Ուշագրավ է, որ այս մեգա նախագծին մասնակցելու ցանկություն են հայտնել ոչ միայն Հայաստանի, այլև արտերկրի մեր բազմաթիվ հայրենակիցներ: Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, մասնակիցների մեջ քիչ չեն նրանք, ովքեր ներկայացրել են այլ գաղափարներ ու առաջարկներ, որոնք ընդհանրապես խորհրդանշում են Քրիստոնեությունը:
Օրինակ՝ առաջարկների մեծ մասը միտված է արձանային համալիր կառուցելուն, որն իր մեջ ամփոփելու է Աստվածաշնչյան փիլիսոփայությունը և աշխարհի քրիստոնյաների միաբանության խորհուրդն է պարունակելու:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղեր զրկվել են ջրից, ադրբեջանցիները տեղակայվել են ջրավազանների և աղբյուրների մոտակայքում. ՄԻՊ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է փաստահավաք աշխատանքների մանրամասները, ըստ որոնց՝ Գեղա...
Կլինի հետցնցում. ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնում
Հարգելի՛ քաղաքացիներ, այս պահի դրությամբ հետցնցումների ակտիվությունը շարունակվում է։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը: Առ...
Ես եկել եմ` նորից հայտարարեմ. Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Սերժ Սարգսյան
«Իմ դիտարկումները ցույց են տալիս, որ Հայաստանի որոշ քաղաքական ուժերի և շատ մտածող մարդկանց մոտ հիասթափություն է տիրում:...
Երևան-Ստամբուլ առաջին չվերթ. քանի ուղևոր է Ստամբուլ մեկնել
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից կայացել է Երևան-Ստամբուլ առաջին չվերթը։ Թռիչքն իրականացվել է սահմանված ժամին՝ 18։00...