Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով NYT-ը նախազգուշացրել է ֆոնդային շուկայի տապալման մասին
Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցները կարող են առաջացնել «ֆինանսական խուճապ» եւ լուրջ վնաս հասցնել համաշխարհային տնտեսությանը, գրում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով New York Times թերթին:
Հոդվածի հեղինակները համարում են, որ Մոսկվայի նկատմամբ սահմանափակումները կարող են ցնցել զարգացած երկրների, հատկապես, եվրոպական պետությունների տնտեսությունը, եւ վտանգ ներկայացնել համաշխարհային ֆինանսական համակարգի կայունությանը:
«Չափազանց դաժան պատժամիջոցները, որոնք ԱՄՆ պաշտոնական անձինք սպառնում են սահմանել Ռուսաստանի դեմ, կարող են առաջացնել բարձր գնաճ, հանգեցնել ֆոնդային շուկայի տապալմանն ու ֆինանսական խուճապի այլ ձեւերին: Դրանք կարող են վնաս հասցնել հենց ամերիկացիներին՝ սկսած միլիարդատերերից մինչեւ պետական պաշտոնյաներն ու միջին խավի ընտանիքները»,-ասվում է հրապարակման մեջ:
Առաջարկվել է նաեւ, որ Ռուսաստանը կարող է ձեռնարկել հակամիջոցներ, օրինակ, սահմանափակել գազի մատակարարումը Եվրոպայում:
Ամերիկյան թերթի թղթակիցները քննադատել են Վաշինգտոնի հռետորությունը, քանի որ ավելի վաղ ոչ ոք չէր փորձում հսկայական պատժամիջոցներ սահմանել ընդդեմ խոշոր տնտեությունների, ինչպիսին է ռուսականը:
Նմանատիպ հոդվածներ
«Այո, ես իմ ձեռքի տակ ունեմ բոլոր փաստաթղթերը, համանախագահների բոլոր առաջարկությունները». Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բացառիկ հարցազրույցում նա ներկայացնելու է ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի հետաքրքիր...
«Լավ լուր Արցախի ԱԺ նախագահից»․ Թևան Պողոսյան
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանի գրառումը․ «Հենց նոր զանգահարեց Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմա...
Կիեւում իր գլխավոր գրասենյակից Ուկրաինայի հետախուզությունը դուրս է բերել գաղտնի փաստաթղթերը. WP
Ուկրաինայի հետախուզական ծառայությունը Կիեւում իր գլխավոր գրասենյակից մի քանի գաղտնի փաստաթուղթ է տեղափոխել դեպի եր...
Ռուսաստանը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ ԱՄՆ-ի հետ. Լավրով
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է լավ, հարթ, փոխադարձ հարգանքով, հավասար հարա...