ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատարվում Ստամբուլի օդանավակայանում
Ստամբուլի օդանավակայանում իր թռիչքնին սպասող ռուս կինը ՌԻԱ Նովոստի-ին պատմել է, որ հնարավոր թռիչքի հետ կապված հստակություն առայժմ չկա ։
«Երբ սկսել են հետաձգել չվերթները, ուղեւորներն իրենց հանգիստ են պահել։ Ոմանք քնում էին հենց հատակին, շատերը շրջում էին օդանավակայանում առանց դիմակներ»,-ասել է կինը։
Նշվում է, որ ուղեւորներին ուղարկել են հյուրանոց, սակայն խնդրել են չհեռանալ, որպեսզի բաց չթողնեն թռիչքը:
Հիշեցնենք, որ Ուժեղ ձնաբքի պատճառով կաթվածահար է եղել Ստամբուլի օդանավակայանի աշխատանքը։ Mynet-ի փոխանցմամբ տեղացել է մոտ 50 սմ ձյուն։ Վերջին եղանակային տեսության տվյալներով՝ ձնաբուքը ևս մի քանի օր կշարունակվի։
Եղանակային վատ պայմանների պատճառով կասեցվել է 729 թռիչք, որից 341-ը մուտքի, 388-ը ելքի։
Տուրիստներն արգելափակվածի կարգավիճակում են հայտնվել օդանավակայանում ու հենց տեղում կազմակերպել բողոքի ակցիա՝ բողոքելով անմխիթար պայմանների դեմ։
Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ՝ չեղարկված չվերթների տուրիստների համար չեն ապահովվել տարրական պայմանները, նրանք ստիպված քնել են սառը գետնին, չի տրամադրվել սնունդ, հեղում։
Տուրիստները պահանջել են իրենց ապահովել հյուրանոցներով։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատարվում Ուկրաինայի խորհրդարանի շենքի մոտ
Կիեւում Ուկրաինայի խորհրդարանի շենքի մոտ ցուցարարները սկսել են Գերագույն Ռադայի գրոհի փորձը:Ցուցարարների և ուժայինների մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են Փաշինյանի ընտանիքից QR կոդ պահանջել Դիլիջանի սրճարանում
Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսի ժամանակ պատմեց, որ իրենից և իր ընտանիքի անդամներից Դիլիջանի ճանապարհին գտնվող սրճարան մո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սայաթ Շիրինյանը կասկածվում է Մարտունիում սրճեփ գողանալու մեջ
Ոստիկանության պահեստազորի գնդապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Սայաթ Շիրինյանը, որը այսօր բերման էր ենթարկվել Գեղարքունիքի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սկանդալ Ստամբուլի օդանավակայանում 1000-ավոր տուրիստներ բողոքի ակցիա են արել
Ուժեղ ձնաբքի պատճառով կաթվածահար է եղել Ստամբուլի օդանավակայանի աշխատանքը։ Mynet-ի փոխանցմամբ տեղացել է մոտ 50 սմ ձյուն։...