ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սկանդալ Ստամբուլի օդանավակայանում 1000-ավոր տուրիստներ բողոքի ակցիա են արել

Ուժեղ ձնաբքի պատճառով կաթվածահար է եղել Ստամբուլի օդանավակայանի աշխատանքը։ Mynet-ի փոխանցմամբ տեղացել է մոտ 50 սմ ձյուն։ Վերջին եղանակային տեսության տվյալներով՝ ձնաբուքը ևս մի քանի օր կշարունակվի։

Եղանակային վատ պայմանների պատճառով կասեցվել է 729 թռիչք, որից 341-ը մուտքի, 388-ը ելքի։

Տուրիստներն արգելափակվածի կարգավիճակում են հայտնվել օդանավակայանում ու հենց տեղում կազմակերպել բողոքի ակցիա՝ բողոքելով անմխիթար պայմանների դեմ։

Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ՝ չեղարկված չվերթների տուրիստների համար չեն ապահովվել տարրական պայմանները, նրանք ստիպված քնել են սառը գետնին, չի տրամադրվել սնունդ, հեղում։

Տուրիստները պահանջել են իրենց ապահովել հյուրանոցներով։

Քաղաքականություն