Պատահարներ
Խոշոր վթար՝ Արագածոտնում. կա 5 վիրավոր
Այսօր՝ հունվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Թալին-Արմավիր ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչ՝ 43-ամյա Հրաչյա Ա-ի վարած Mercedes մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ՝ 35-ամյա Արա Ի-ի վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Արա Ի-ն, նրա ուղևոր՝ Արագածոտնի մարզի բնակիչ, 59-ամյա Ալվարդ Ի-ն և Հրաչյա Ա-ի ուղևորներ՝ Շիրակի մարզի բնակիչներ, 65-ամյա Սուսաննա Ա-ն, 81-ամյա Վազգանուշ Ծ-ն և Արմավիրի մարզի բնակիչ՝ 73-ամյա Ցողիկ Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեռլինում Իրանի վերջին շահի որդու վրա ներկ են լցրել
Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում` ավտոբուսի մասնկցությամբ. մանրամասներ
Հրազդան գետում մարմին է հայտնաբերվել
Մանրամասներ. Ինչպես է 46 քաղաքացի դուրս բերվել ստորգետնյա հորանից
5.0