Երևանում 1 օրում 10-ից ավելի մեքենաներ են թալանել

Վերջին երջին օրերին մայրաքաղաքում ավելացել է ավտոմեքենաների թալանման դեպքերը։ Գրում է shamshyan.com-ը։ Բանը հասել է նրան, որ անգամ 1 օրում մայրաքաղաքում թալանվում է 10-ից ավելի ավտոմեքենաներ։ Գողը կամ գողերը խտրականություն չեն դնում ոչ վարչական շրջանների, ոչ էլ ավտոմեքենաների մակնիշների վրա. հիմնականում թալանում են թանկարժեք ու «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաներ։ 

 

Հունվարի 13-ին Արարատի մարզի բնակիչ՝ 22-ամյա Վահե Ա-ն Նորք Մարշ 13-րդ փողոցի տներից մեկի մոտ կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները հափշտակել ու աննկատ հեռացել է դեպքի վայրից։ 

Ահազանգով ժամանած ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի աշխատակիցները ժամանել են նշված վայր, արձանագրել տեղի ունեցած գողությունը, ապա տաք հետքերով հայտնաբերել են կասկածյալ Վահե Ա-ն։ 

Թվում է, թե այսքանով հանցագործությունը ոստիկանների համար համարվում է բացահայտված, մինչդեռ, SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, վերջինս խոստովանել է, որ հունվար ամսին մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում կայանված ավտոմեքենաներից կատարել է գողություններ, ինչից հետո ոստիկաններն իրենց գործը, հավանաբար, համարելով ավարտված, գողին բաց են թողել։ Տուժող քաղաքացիներին էլ հայտնել են, թե գողությունների փաստով նյութեր են նախապատրաստվում։ 

Mercedes-ի սեփականատեր՝ 51-ամյա Հայկազ Դ-ին պատճառվել է մոտ 1 մլն 600 հազար դրամի վնաս։

Քաղաքականություն

Պատահարներ