Պատահարներ
Վրեժխնդիր է եղել․ Գորիսում 35-ամյա տղամարդը կրակել էր «BMW»-ի վրա
Unknown
Հունվարի 8-ին ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ 35-ամյա տղամարդը կրակել և վնասել է Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի շենքերից մեկի բակում կայանված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
«Բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 17-ին Գորիսի բաժին է ներկայացել 35-ամյա տղամարդը և հայտնել, որ «ԲՄՎի» սեփականատիրոջ հետ ունենալով անձնական խնդիրներ և վստահ լինելով, որ նա կամ այլ անձինք մեքենայում չեն՝ իր անվամբ հաշվառված որսորդական ողորկափող հրացանից մի քանի անգամ կրակել է ավտոմեքենայի վրա՝ ցանկանալով վնասել այն:
Նա ներկայացրել է հանցագործության գործիք հրացանը:
Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է քննություն»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Լուսանկարներ. Ադրբեջանցիները քարերով հարվածել են հայ վարորդի ավտոմեքենային
Unknown
Երևանի կենտրոնում 24-ամյա աղջկան ծեծել են, ապա՝ առևանգել
Unknown
Ոստիկանները հայտնաբերեցին «Գրանդ Քենդի»-ից ավազակությամբ մոտ 15 մլն դրամ հափշտակած կասկածյալներին
Unknown
Դրամարկղից 13 միլիոն դրամ են հափշտակել
Unknown