Պատահարներ
Կարևոր
Լուսանկարներ. Ադրբեջանցիները քարերով հարվածել են հայ վարորդի ավտոմեքենային
Հունվարի 10 ին ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնում Վանաձոր քաղաքի բնակիչ Վ. Պ.-ից (ծնված 1991թ.) հաղորդում է ստացվել, որ իր վարած «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենայով Ստեփանակետ-Երևան ավտոճանապարհին` Շուշիի մոտակայքում, ադրբեջանցիների կողմից ենթարկվել է սադրանքի։
Վերջիններս քարերով հարվածել են ավտոմեքենային, ինչի հետևանքով վնասվել է մեքենայի դիմային մասը։
Դեպքի կապակցությամբ Արցախի Ոստիկանությունում կատարվում են ստուգումներ։
[d6e9cc739f94bda11fd50fd45c0ed37d.jpg]
[6e6a71d6d1ed19b89dc3ef48a23b0080.jpg]