Պատահարներ
Ավտովթար՝ Երևանում. բախվել են Nissan Pathfinder-ն ու Nissan XTrail-ը, պապ ու թոռ տեղափոխվել են հիվանդանոց
Unknown
Այսօր՝ հունվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։45-ի սահմաններում Գյուրջյան փողոցում՝ թիվ 14/11 հասցեի դիմաց, բախվել են Nissan Pathfinder և Nissan XTrail մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիարովրներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Կայքի տեղեկություններով՝ վիրավորները պապ ու թոռ են։
Նմանատիպ հոդվածներ
Լուսանկարներ. Ադրբեջանցիները քարերով հարվածել են հայ վարորդի ավտոմեքենային
Unknown
Մասիսի բնակարաններից մեկում հայտնաբերվել է մոր և դստեր դիերը
Unknown
Կրակոց Երևանում գործող գարեջրատներից մեկում. մատուցողուհին հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
Unknown
Վանաձորում տղամարդը խանութից վերցրել է սրտի ուզածն ու սպառնացել սպանել աշխատակցուհուն
Unknown