Պատահարներ
4 օրվա ընթացքում 6 ավտովթար է եղել. կան զոհեր ու վիրավորներ. ԱԻՆ
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունվարի 4-ից 8-ն ստացել է հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ 6 ահազանգ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, ահազանգերը վերաբերել են, մասնավորապես, Երևանում և Շիրակի մարզի Գյումրի, Արագածոտնի մարզի Թալին քաղաքներում տեղի ունեցած ՃՏՊ-ներին։
Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: ՃՏՊ-ների հետևանքով 4 մարդ վիրավորվել է, 2-ը՝ զոհվել:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
Կյանքը «Տիտանիկի» վրա․ ողբերգությունից առաջ գրված նամակը պատմում է ամեն ինչ
Նոր աղմկահարույց մանրամասներ՝ մահացած զինծառայողի դեպքի վերաբերյալ
2.0