Կրակոցներ Սյունիքի մարզում. պաշտոնատար անձ է բերման ենթարկվել
Երեկ՝ հունվարի 6-ին, ոստիկանության Կապանի բաժին է բերման ենթարկվել Սյունիքի մարզի բնակիչ, 52-ամյա Արթուր Հովհաննիսյանը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, երեկ՝ ժամը 19:40-ի սահմաններում ոստիկանության Կապանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Կապան համայնքի Կաղնուտ բնակավայրում կրակոցներ են հնչում: Օպերատիվորեն նշված վայր ժամանած Կապանի ոստիկանները պարզել են, որ կրակոցները արձակել է Ա. Հովհաննիսյանը՝ իրեն պատկանող հրազենից: Կայքի տեղեկություններով, Ա. Հովհաննիսյանի Կաղնուտի վարչական ղեկավարն է և կրակոցներ արձակելու փաստը արդարացրել է՝ ասելով. «Էսօր ծնունդս ա», ու ծննդյան տարեդարձի արարողության ընթացքում, իրեն պատկանող «ՎԵՊՐ-ԿՄ» տիպի որոսորդական ակոսափող հրազենից կրակոցներ է արձակել: Որոշ ժամանակ անց նա բաց է թողնվել, իսկ հրազենը առգրավվել են: Փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Նմանատիպ հոդվածներ
Լուսանկարներ. Ադրբեջանցիները քարերով հարվածել են հայ վարորդի ավտոմեքենային
Հունվարի 10 ին ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնում Վանաձոր քաղաքի բնակիչ Վ. Պ.-ից (ծնված 1991թ.) հաղորդում է ստացվե...
Երևանում ամուսինն առևանգել է կնոջը՝ սպառնալով սպանել նրան
Երևանում ամուսինն առևանգել է կնոջը՝ սպառնալով սպանել նրան։ Ամուսինները կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել էին, ինչի...
Արագածոտնում Հնդկաստանի 26-ամյա քաղաքացին Lexus-ով հայտնվել է դաշտում․ 5 հնդիկ հոսպիտալացվել է
Հունվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 06:15-ի սահմաններում, Հնդկաստանի քաղաքացի,...
Փարաքարից 9 անձ է բերման ենթարկվել խուլիգանություն կատարելու կասկածանքով
Փարաքարում այսօր տեղի ունեցած միջադեպի հետեւանքով 9 անձ բերման են ենթարկվել խուլիգանություն կատարելու կասկածանքով: Այս մ...