Արագածոտնում Հնդկաստանի 26-ամյա քաղաքացին Lexus-ով հայտնվել է դաշտում․ 5 հնդիկ հոսպիտալացվել է
Հունվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 06:15-ի սահմաններում, Հնդկաստանի քաղաքացի, 26-ամյա Մոհամեդ Խիրֆանը՝ իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 80 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց աջ կողնակ, մի քանի պտույտ շրջվելով բախվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Մ. Խիրֆանը, ուղևորներ, Հնդկաստանի քաղաքացիներ, Բրավին Կալուրադը, ում տարիքը ճշտվում, 22-ամյա Միթուն Գանդենը, 23-ամյա Սթիֆ Ջենսոնը և 24-ամյա Զեֆին Շահը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ:
Նմանատիպ հոդվածներ
Լուսանկարներ. Ադրբեջանցիները քարերով հարվածել են հայ վարորդի ավտոմեքենային
Հունվարի 10 ին ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնում Վանաձոր քաղաքի բնակիչ Վ. Պ.-ից (ծնված 1991թ.) հաղորդում է ստացվե...
Երևանում ամուսինն առևանգել է կնոջը՝ սպառնալով սպանել նրան
Երևանում ամուսինն առևանգել է կնոջը՝ սպառնալով սպանել նրան։ Ամուսինները կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել էին, ինչի...
Կրակոցներ Սյունիքի մարզում. պաշտոնատար անձ է բերման ենթարկվել
Երեկ՝ հունվարի 6-ին, ոստիկանության Կապանի բաժին է բերման ենթարկվել Սյունիքի մարզի բնակիչ, 52-ամյա Արթուր Հովհաննիսյանը:...
Փարաքարից 9 անձ է բերման ենթարկվել խուլիգանություն կատարելու կասկածանքով
Փարաքարում այսօր տեղի ունեցած միջադեպի հետեւանքով 9 անձ բերման են ենթարկվել խուլիգանություն կատարելու կասկածանքով: Այս մ...