Երևանում ամուսինն առևանգել է կնոջը՝ սպառնալով սպանել նրան
Երևանում ամուսինն առևանգել է կնոջը՝ սպառնալով սպանել նրան։
Ամուսինները կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել էին, ինչի հետեւանքով սկսել են առանձին ապրել։ 2021թ հունիսի 7-ին, ժամը՝ 21.00-ի սահմաններում, Երևանի փողոցներից մեկի շենքի բակային հատվածում տղամարդը հանդիպել է կնոջ հետ և առաջարկել զրուցելու նպատակով նստել իր ավտոմեքենան, սակայն մերժում ստանալով՝ կնոջ նկատմամբ բռնություն գործադրելով, նրա կամքին հակառակ նստեցրել է ավտոմեքենայի հետևի նստատեղին։
Ավտոմեքենան տղամարդը վարել է դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մոտակայք և կանգնեցրել ավտոմեքենան, բեռնախցիկից վերցրել հրացանը։ Այդ ընթացքում կինը փորձել է դուրս գալ ավտոմեքենայից, սակայն ամուսինը զենքի փողը պահել է կնոջ գլխին՝ սպառնալով, որ ավտոմեքենայից դուրս գալու պարագայում կսպանի նրան։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ զենքի գործադրմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով առևանգման համար։
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան։
Նմանատիպ հոդվածներ
Լուսանկարներ. Ադրբեջանցիները քարերով հարվածել են հայ վարորդի ավտոմեքենային
Հունվարի 10 ին ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնում Վանաձոր քաղաքի բնակիչ Վ. Պ.-ից (ծնված 1991թ.) հաղորդում է ստացվե...
Կրակոցներ Սյունիքի մարզում. պաշտոնատար անձ է բերման ենթարկվել
Երեկ՝ հունվարի 6-ին, ոստիկանության Կապանի բաժին է բերման ենթարկվել Սյունիքի մարզի բնակիչ, 52-ամյա Արթուր Հովհաննիսյանը:...
Արագածոտնում Հնդկաստանի 26-ամյա քաղաքացին Lexus-ով հայտնվել է դաշտում․ 5 հնդիկ հոսպիտալացվել է
Հունվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 06:15-ի սահմաններում, Հնդկաստանի քաղաքացի,...
Փարաքարից 9 անձ է բերման ենթարկվել խուլիգանություն կատարելու կասկածանքով
Փարաքարում այսօր տեղի ունեցած միջադեպի հետեւանքով 9 անձ բերման են ենթարկվել խուլիգանություն կատարելու կասկածանքով: Այս մ...