Փաշինյանը ՀՀ զինված ուժերի` մեր երկրից դուրս խաղաղապահ գործողությունների մասնակցելու մասին որոշում է ընդունել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ տարածքից դուրս Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանման կողմից խաղաղապահ գործողությունների մասնակցության մասին որոշում է ընդունել:
Ղեկավարվելով «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով և 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, ինչպես նաև հաշվի առնելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ի N 1/ՀԱՊԿ որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-պետությունների խաղաղապահ զորախմբերում ընդգրկված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանմանը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական խաղաղապահ ուժերի կազմում մասնակցելու Ղազախստանի Հանրապետությունում իրականացվող խաղաղապահ գործողություններին:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ստորաբաժանման՝ Ղազախստանի Հանրապետություն մեկնման գործընթացը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ի N 1/ՀԱՊԿ որոշման համաձայն:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպման օրը
Հայտնի է, թե երբ տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը:ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահ...
Ալմաթիում «ահաբեկչական խմբավորումները» առևանգել են 5 ինքնաթիռ. Ղազախստանի նախագահը հայտարարել է` կդիմի ՀԱՊԿ-ին
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նպատակահարմար և ժամանակին է համարում ՀԱՊԿ գործընկերներին դիմել` երկրում ստե...
Տոկաևը շնորհակալություն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին
Ղազախստանի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ հեռախոսազրույցում շնորհակալություն է հայտնել եր...
Որ դեպքում ՀԱՊԿ խաղաղապահները կարող են զենք կիրառել ղազախների դեմ
Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահները կարող են զենք կիրառել զինված ավազակախմբերի հարձակման դեպքում: Այս մասին ՌԻԱ Նովոստ...