«Բելաջիո» ռեստորանային համալիրում, ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի. կան բերման ենթարկվածներ

Դեկտեմբերի 25-ին վիճաբանություն-ծեծկռտուք–դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում ոստիկանության Մարաշի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում գործող «Բելաջիո» ռեստորանային համալիրում վիճաբանություն  է տեղի ունեցել: 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված վայր են մեկնել ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ովքեր պարզել են, որ  ստացված տեղեկությունները հավաստի են: Կարճ ժամանակ անց խուլիգանություն կատարելու կասկածանքով նշված հասցեից ոստիկանության Մարաշի բաժանմունք են տեղափոխել Երևանի բնակիչներ, 23-ամյա Վլադ Ա.-ին, 26-ամյա Վահագն Ա.-ին, 28-ամյա Դավիթ Ա.-ին, 54-ամյա Մհեր Ա.-ին, 21-ամյա Արտյոմ Ա.-ին և Արարատի մարզի բնակիչ, 35-ամյա Զոհրապ Մ.-ին:

 

Կայքի տեղեկություններով՝ այդ օրը նշված ռեստորանային համալիրում ծննդյան արարողության մասնակիցները տևական ժամանակ անհարգալից վերաբերմունք  դրսևորելով, խախտել են հասարակական կարգը, կոպիտ կերպով խախտելով ռեստորանային համալիրի բնականոն աշխատանքը,   վիճաբանել և հարվածներ են հասցրել միմյանց ու հնչեցրել հայհոյանքներ: Վիճաբանության մասնակիցներից Դավիթ Ա.-ն էլ իր ձեռքում եղած դանակով հնչեցրել է սպառնալիքներ:  Ոստիկանություն տեղափոխված բոլոր անձինք բաց են թողնվել, իսկ  ռետսորանային համալիրի տնօրեն  Ա. Ա.-ից կատարվածի մասին հաղորդում է ընդունվել:  Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:   Նշանակվել  է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են նաև միջոցառումներ՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ: 

Քաղաքականություն

Պատահարներ