30-ամյա տղամարդը ձեռք է բերել տարբեր քաղաքացիների դեմքի և անձնագրի լուսանկարները և կնքել վարկերի կեղծ պայմանագրեր
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Լոռու մարզի 30-ամյա բնակչի կողմից երկու տարբեր ընկերություններից առանձնապես խոշոր և զգալի չափերով հափշտակություն կատարելու դեպքի հանգամանքները: Այս մասին հաղորդում է ՔԿ-ն:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 30-ամյա տղամարդը 2020թ. սեպտեմբերից մինչև 2021թ. հունվարն ընկած ժամանակահատվածում, սոցիալական օգնություն տրամադրելու, բուքմեյքերական առցանց խաղերով շահած գումարը ստանալու և այլ պատրվակներով, Սպիտակ քաղաքում ձեռք է բերել տարբեր քաղաքացիների դեմքի և անձնագրի լուսանկարները, որոնք առցանց եղանակով ուղարկել է բանկ և նրանց անվամբ լրացնելով վարկ ստանալու առցանց դիմում՝ կնքել է կեղծ պայմանագրեր: Տղամարդը վերոնշյալ քաղաքացիների անվամբ նշված պայմանագրերով ձևակերպել է անգրավ վարկեր, որոնք «Իդրամ» վճարահաշվարկային համակարգի միջոցով փոխանցել է իր անվամբ առկա հաշվեհամարին:
Բացի այդ, 2020թ. հոկտեմբերից մինչև 2021թ. հունվարն ընկած ժամանակահատվածում 30-ամյա տղամարդը նույն քաղաքում վերոնշյալ պատրվակներով ձեռք է բերել տարբեր քաղաքացիների «Իդրամ» վճարահաշվարկային համակարգի գաղտնաբառերը: Այնուհետև, վարկային կազմակերպությունից խաբեությամբ գումար հափշտակելու դիտավորությամբ, առանց վերջիններիս գիտության կամ թույլտվության, օգտագործելով նշված վճարահաշվարկային համակարգում պահպանված՝ նրանց դեմքի և անձնագրի լուսանկարները, առցանց եղանակով դրանք ուղարկել է նշված կազմակերպություն: Նշված քաղաքացիների անվամբ լրացնելով վարկ ստանալու առցանց դիմում՝ տղամարդը կնքել է կեղծ պայմանագրեր, որոնցով վերջիննեիս անվամբ ձևակերպել է վարկեր, որոնք «Իդրամ» համակարգի միջոցով փոխանցել է իր անվամբ առկա հաշվեհամարին:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Սպիտակ քաղաքի 30-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով, 178-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դեպք Գյումրիում. հագուստի խանութում սպանվել է Վարդան Ղուկասյանի՝ տարիներ առաջ սպանված փեսայի մայրը
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրիում: Իրեն պատկանող հագուստի խանութում սպանվել է սեփականատեր Անահիտ Եսայանը:...
Երևանի կենտրոնում թալանել են ամենահայտնի խանութներից մեկը
Երեկ՝ դեկտեմբերի 27-ին, խոշոր չափի գոողություն է տեղի ունեցել Երևանում հայտնի խանութ-սրահներից մեկից: Ինչպես...
Տաշիրի 29-ամյա բնակիչը ձեռք է բերել 200 շիշ տարբեր տեսակի կեղծ օղիներ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է ալկոհոլային կեղծ խմիչքներ...
Ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել են Hyundai-ն ու ВАЗ 217130–ը. կա վիրավոր
Երեկ՝ դեկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Ձորագյուղ գյուղի 1...