Երևանի կենտրոնում թալանել են ամենահայտնի խանութներից մեկը
Երեկ՝ դեկտեմբերի 27-ին, խոշոր չափի գոողություն է տեղի ունեցել Երևանում հայտնի խանութ-սրահներից մեկից: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, առավոտյան ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել Երևաի բնակիչ Արման Ղ.-ից, ով հայտնել է, որ Հանրապետության 62 հասցեում գործող «Նայք» խանութ-սրահի ապակյա դուռը կոտրել են ժամը 05:20-ի սահաններում և այնտեղից հափշտակել դրամարկղը:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ: Ժամանել է նաև նույն բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչը: Փաստի առթիվ հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Կայքի տեղեկություններով՝ Արման Ղ.-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը նշված խանութ-սրահի տնօրենն է և դրամարկղում եղել է մոտ 4 մլն դրամ:
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դեպք Գյումրիում. հագուստի խանութում սպանվել է Վարդան Ղուկասյանի՝ տարիներ առաջ սպանված փեսայի մայրը
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրիում: Իրեն պատկանող հագուստի խանութում սպանվել է սեփականատեր Անահիտ Եսայանը:...
Գյումրիում դաժան սպանության դեպքը բացահայտվել է
Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, Գյումրիում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունից հետո Գյումրիում չէին դադարում խոսակցություննե...
30-ամյա տղամարդը ձեռք է բերել տարբեր քաղաքացիների դեմքի և անձնագրի լուսանկարները և կնքել վարկերի կեղծ պայմանագրեր
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությու...
Տաշիրի 29-ամյա բնակիչը ձեռք է բերել 200 շիշ տարբեր տեսակի կեղծ օղիներ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է ալկոհոլային կեղծ խմիչքներ...