Ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել են Hyundai-ն ու ВАЗ 217130–ը. կա վիրավոր
Երեկ՝ դեկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Ձորագյուղ գյուղի 14-րդ փողոցում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 39-ամյա Վաղարշակ Ա.-ի վարած Hyundai մակնիշի և 34-ամյա Նարեկ Ս.-ի վարած ВАЗ 217130 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Նարեկ Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ներսիկ Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դեպք Գյումրիում. հագուստի խանութում սպանվել է Վարդան Ղուկասյանի՝ տարիներ առաջ սպանված փեսայի մայրը
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրիում: Իրեն պատկանող հագուստի խանութում սպանվել է սեփականատեր Անահիտ Եսայանը:...
Երևանի կենտրոնում թալանել են ամենահայտնի խանութներից մեկը
Երեկ՝ դեկտեմբերի 27-ին, խոշոր չափի գոողություն է տեղի ունեցել Երևանում հայտնի խանութ-սրահներից մեկից: Ինչպես...
30-ամյա տղամարդը ձեռք է բերել տարբեր քաղաքացիների դեմքի և անձնագրի լուսանկարները և կնքել վարկերի կեղծ պայմանագրեր
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությու...
Սպանություն Կոտայքի մարզում
Երեկ՝ դեկտեմբերի 27-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:55-ի սահմաններում Չարենցավան բժշկական կենտրո...